484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական դիտորդներն ընդգծում են ՀՀ նախագահի թեկնածուների ակտիվ քարոզարշավը
18:48
20 Փետրվարի 2008

Եվրոպական դիտորդներն ընդգծել են ՀՀ նախագահի թեկնածուների՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ցուցաբերած բարձր ակտիվությունը։

«Շատ թեկնածուներ ակտիվ են անցկացրել նախընտրական քարոզարշավը և կարողացել են ընտրողների հետ քննարկել իրենց ծրագրերը»,- չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Անն-Մարի Լիզինը՝ ներկայացնելով եվրոպական դիտորդների հաշվետվությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։

Նրա խոսքերով, ընտրությունների ընթացքում ջանքեր են գործադրվել՝ ապահովելու համար նախընտրական քարոզարշավի համապատասխան մթնոլորտ։

«Ժողովների և հանրահավաքների ազատությունը հիմնականում պահպանվել է, սակայն որոշ դեպքերում քարոզչական միջոցառումներին մասնակցելիս քաղաքացիների համար խոչընդոտներ են ստեղծվել»,- ասաց Լիզինը։

Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում էր զբաղեցնել իր պաշտոնը՝ միաժամանակ մասնակցելով նախընտրական քարոզարշավին, ինչն էլ նրան որոշակի առավելություն տվեց։

«Պաշտոնական նախընտրական քարոզարշավի ընթացքում, որը մեկնարկել էր հունվարի 21-ին, ԶԼՄ-ներն, ընդհանուր առմամբ, հավասարակշիռ և արդար վերաբերմունք ցուցաբերեցին բոլոր թեկնածուների նկատմամբ»,- նշեց Լիզինը։

Նրա խոսքերով, թեկնածուների գործունեությունը հիմնականում լուսաբանվում էր դրական կամ չեզոք, «թեև թեկնածուներից մեկի նկատմամբ թե հեռարձակվող, թե հանրային ԶԼՄ-ներով լայնածավալ բացասական լուսաբանում էր կատարվում»։

Լիզինը նաև ավելացրեց, որ լրատվական ծրագրերը հիմնականում իշխանությունների նկատմամբ քննադատական դիրքորոշում չէին ցուցաբերում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների կազմում մոտ 400 դիտորդ էր, այդ թվում՝ 75 խորհրդարանական։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։