482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը ոչինչ չի սպառնում. Զատուլին
18:40
20 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ներկայումս հայ-ռուսական համագործակցության զարգացմանը ոչինչ չի սպառնում։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում  հայտարարեց քաղաքագետ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում հայ-ռուսական համագործակցության զարգացման համար, առավել ևս, որ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթում է Սերժ Սարգսյանը։ Նա Ռուսաստանում հայտնի էր դեռ մինչև կառավարության ղեկավար դառնալը, երբ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր և երկկողմ հարաբերությունների զարգացման կարգավորողը»,- ասաց նա։

Զատուլինի խոսքերով, ներկայումս Ռուսաստանը, որը մինչ այդ այնքան էլ ակտիվ չէր, վերադառնում է Հայաստան և մտնում է Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողների թվի մեջ։

ՊԴ հանձնաժողովի փոխնախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանի նախագահական ընտրությունների այլ ելքի դեպքում էլ հանրապետությունը կշարունակեր Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղին, սակայն, անկասկած, կառաջանար դադարի պահ՝ կապված նոր հանգամանքների, նոր դեմքերի և նրբությունների հետ համակերպվելու հետ։

«Դա կանդրադառնար հարաբերությունների զարգացման տեմպերի վրա։ Ներկայումս այդ տեմպերին ոչինչ չի սպառնում, քանի որ Հայաստանում որևէ դրամատիկ իշխանափոխության մասին խոսելու  հիմքեր չկան»,- ասաց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: