480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներն ուղղվել են դեպի ՀՀ ԿԸՀ շենք
17:28
20 Փետրվարի 2008

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որոնք հանրահավաք էին անցկացնում Երևանի կենտրոնում, երթ են սկսել ՀՀ կենտրոնակն ընտրական հանձնաժողովի շենքի ուղղությամբ, դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը։

«Այսօրվա երթը խաղաղ բնույթ ունի, մենք ԿԸՀ-ից՝ ժողովրդի անունից պահանջում ենք գնահատական տալ այն երևույթին, որը նրանք անվանում են ընտրություններ։ Մենք այժմ չպետք է գնանք  սադրանքների, և մենք պետք է մեզ վստահ և հանգիստ պահենք»,- հայտարարեց «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, ասաց, որ ինքը և իր կողմնակիցները գործողությունների հստակ ծրագիր ունեն։

«Թող չկասկածեն, որ մենք մեր ծրագրով լիակատար հաղթանակի ենք հասնելու, թող հույս չունենան, որ կարող են մեզ հավասարակշռությունից հանել։ Մենք մտադիր ենք հանգիստ և վստահ պայքարել»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Նախկին նախագահը հայտարարեց, որ այսօր ինքը և իր կողմնակիցները հաղթանակ են տոնում՝ ինչպես և 1993, 1998 և 2003 թվականներին և մտադիր են երկրում հաստատել օրենքի իշխանությունը։

Այս պահին հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության Հրապարակով, Նալբանդյան, Կորյունի, Գրիգոր Քոչարի փողոցներով։

Նրանք բողոքում են ՀՀ ԿԸՀ-ի կողմից հրապարակած փետրվարի 19-ին տեղին ունեցած նախագահական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների դեմ, համաձայն որոնց նրանց թեկնածու Տեր-Պետրոսյանը պարտվել է նախընտրական արշավում՝ նախագահի պաշտոնը զիջելով ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին։

ԿԸՀ առաջին վերջնական նախնական տվյալներով, չորեքշաբթի կեսօրին Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86 %), իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: