482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումները կասկածի տակ են դնում դրանց արդյունքները. Արթուր Բաղդասարյանի շտաբ
17:07
20 Փետրվարի 2008

ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումները կասկածի տակ են դնում դրանց արդյունքները, այս մասին ասվում է   չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տրամադրված՝ ընդդիմադիր ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանի շտաբի հայտարարության մեջ։

«Ընտրական գործընթացն ուղեկցվեց ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց ահաբեկման, շանտաժի և ծեծի ենթարկելու բազմաթիվ օրինակներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Որպես խախտում Արթուր Բաղդասարյանի շտաբում նշել են բազմաթիվ ընտրական տեղամասերում զանգվածային լցոնումների, ընտրակաշառքների համատարած բաժանման, բաց և կրկնակի քվեարկությունների և ՕԵԿ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքների գրանցելուց զանգվածային հրաժարվելը կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը և արդարությունը:

«Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք ընտրությունների արդյունքների վերանայման և բողոքարկման գործընթաց` պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան հարյուր ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան երկու հարյուր ընտրական տեղամասերում, որի արդյունքում Էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչը իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա»,- ընդգծեցին շտաբում:

Կուսակցության ղեկավարությունը դիմում է ՀՀ իշխանություններին` միջոցներ ձեռնարկել՝ չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: «Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության և օրենքների խախտմամբ  մինչև ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու և աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատմամբ»,- ընդգծեցին ընդդիմադիր թեկնածուի շտաբից:

Նախօրեին՝ փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան համապետական նախագահական ընտրությունները։ Առաջադրվել էին ինը թեկնածուներ։

Հայաստանի ԿԸՀ-ի կողմից  չորեքշաբթի, ժամը 11.52-ի՝ վերջնական նախնական տվյալների համաձայն, վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների  ձայների 52,86 %-ը՝ 863 հազար 544 ձայն (52,86 %), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%), «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին՝ 272 հազար 256 ձայն (11,666%), իսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 100 հազար 876 ընտրող կամ 6,12%-ը։

Հանրապետության ողջ տարածքում ձևավորվել էր 1923 ընտրական տեղամաս։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 328 հազար 320 ընտրող։ ՀՀ նոր նախագահի ընտրություններին հետևում էին 14 հազար դիտորդներ՝ 39-ը տեղական և 6 միջազգային կազմակերպություններից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։