486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունը պահանջում է կրկնակի նախագահական ընտրությունների անցկացում
16:41
20 Փետրվարի 2008

Հայկական ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է դրանց կրկնակի անցկացում։

«ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը չի ճանաչում ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Երևանի կենտրոնում կազմակերպված ընդդիմության հանրահավաքին։

«Քվեարկության ընթացքում կոպիտ խախտումներ են տեղի ունեցել, կիրառվել է ֆիզիկական ուժ և հոգեբանական ճնշում»,- ընդգծեց նա։

Նրա տվյալներով, հիմնական խախտումները տեղի են ունեցել ձայները հաշվելիս, մասնավորապես, շատ ընտրական տեղամասերում անջատվել է էլեկտրական հոսանքը, և այդ փաստերով Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք կազմել են մեծաթիվ արձանագրություններ։

«Մենք նոր ընտրություններ ենք պահանջում։ Համազգային պայքարը շարունակվելու է՝ հանուն արդարության վերականգնման և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը՝ մինչև հաղթական ավարտ։ «Մեր պայքարը շարունակվելու է, մենք նախագահ ենք ընտրել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»,- ընդգծեց նա։

Նախօրեին՝ փետրվարի 19-ին, Հայաստանում տեղի ունեցան համապետական նախագահական ընտրություններ։ Առաջադրվել էին ինը թեկնածուներ։

ԿԸՀ առաջին վերջնական նախնական տվյալներով, չորեքշաբթի կեսօրին Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86 %), իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%)։

Հանրապետության տարածքում ձևավորվել է  1923 ընտրատեղամաս, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 328 հազար 320 մարդ է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։