482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունների քվեարկությունը ընթացել է հանգիստ պայմաններում. ԱՊՀ դիտորդական առաքելություն
15:12
20 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությունն ընթացել է հանգիստ պայմաններում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագորղներին հայտարարեց ԱՊՀ միջպետական վեհաժողովի առաքելության նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինը՝ ներկայացնելով փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացությունը։

«Դիտորդները նշեցին, որ իրենց համար ստեղծվել էին ընտրություններին հետևելու բոլոր պայմանները, ընտրական կենտրոններն ապահովված էին բոլոր տեղեկատվական նյութերով, փաստաթղթերով և սարքավորումներով»,- ասաց նա։

Տորշինի խոսքով, փետրվարի 19-ի ընտրությունների օրը, ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մոնիտորինգ են անցկացրել բոլոր ընտրական տարածքներում։

«Նրանք ներկա են եղել ընտրական տեղամասերի բացմանը, հետևել են քվեարկության ընթացքին և ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների ամփոփմանը»,- ընդգծեց նա, ավելացնելով, որ 167 ընտրական տեղամասերում մոնիտորինգ իրականացվում է մյուս միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների հետ համատեղ։

ԱՊՀ ՄՊՎ առաքելությունը հաղորդեց, որ ընտրական քարոզարշավի մոնիտորինգի ընթացքում ԱՊՀ դիտորդներն այցելել են 1232 ընտրական տեղամասեր, կամ նրանց ընդհանուր թվի 64 %-ը, այդ թվում՝ 1052-ը՝ քվեարկության օրը, և իրենց հաշվետվություններում դիտորդները նշել են որոշ թերությունների և բացթողումների մասին, որոնք ունեցել են տեխնիկական բնույթ։

«Մասնավորապես, քվեախցիկում միաժամանակ գտնվել են երկու ընտրողներ (№ 25 տարածքի № 20 տեղամաս, № 40 տարածքի № 32 տեղամաս), բացակայում էր նախագահի թեկնածուների մասին տեղեկատվությունը (№ 18 տարածքի № 25 տեղամաս, №2 տարածքի № 02 տեղամաս), ժամանակին չի կնքվել քվաետուփը (№ 1 տարածքի № 03 տեղամաս), ընտրողների ցուցակները կախված են եղել ընտրական տեղամասի տարածքից դուրս և ամբողջովին դարձել են ոչ պիտանի (№ 1 տարածքի № 11 տեղամաս), քվեարկության սենյակների փոքր չափսերը դժվարացնում էին ընտրական գործընթացը (№ 37 տարածքի № 06 տեղամաս, № 14 տարածքի № 21 տեղամաս; № 2 տարածքի № 19 տեղամաս), փորձ էր արվել քվեաթերթիկ տալ մի քաղաքացու, որի անունը չկար ընտրացուցակներում (№ 1 տարածքի № 03 տեղամաս)», - թվարկեց նա։

Տորշինը հայտարարեց, որ դիտորդական առաքելության անդամները հետևել են ընտրական հանձնաժողովներում ընտրողների ձայները հաշվարկելու ընթացքին։

«Նրանց գնահատականներով, այն ընտրական տեղամասերում, որտեղ նրանք ներկա են եղել, ապահովված է եղել այս գործընթացի թափանցիկությունը, ինչը վկայում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ձգտում էին ապահովել հասարակության վստահությունը քվեարկության արդյունքների նկատմամբ»,- ամփոփեց նա։

Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ԱՊՀ առաքելությունը ճանաչել է բաց և ազատ, իսկ «առանձին խախտումներ, որոնք արձանագրվել են ընտրական գործընթացի ընթացքում, չեն եղել զանգվածային, կրել են տեխնիկական բնույթ և էական ազդեցություն չեն գործել ընտրությունների արդյունքի վրա»։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում էր հունվարի 22-ից։ Առաքելության կազմում էին հավատարմագրված 193 միջազգային դիտորդներ, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

  Առաքելության ընթացքում դիտորդներն այցելել են 1252 ընտրատեղամաս, այդ թվում 1052-ը քվեարկության օրը։

Հայաստանի ԿԸՀ –ի չորեքշաբթի ժամը 11.52-ի տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո, վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների  ձայների 52,86 %-ը։

 Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն (52,86 %), Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%), «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին՝ 272 հազար 256 ձայն (11,666%), իսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 100 հազար 876 ընտրող կամ 6,12%-ը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: