480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս պատգամավորը հիասթափված է նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի առաջին նախագահի պահվածքից
14:52
20 Փետրվարի 2008

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Կոնստանտին Զատուլինը հիասթափված է նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքից։

«Ես մտահոգ եմ և հիասթափված, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պահվածքով իրեն փակուղի գցեց։ Չեմ կարողանում հասկանալ,թե  ինչի վրա հույս ուներ այս թեկնածուն, ով ընտրություններից առաջ հասցրեց վիճել ընդդիմության բոլոր քիչ թե շատ ազդեցիկ ներկայացուցիչների հետ»,-ասաց Զատուլինը չորեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, առաջին նախագահը, ով 10 տարի դուրս չէր գալիս քաղաքական ասպարեզ, բնական է, պատրաստվում էր վերադարձին, բայց պատասխանատվության և մոտեցումների  մաշտաբայնության փոխարեն, Տեր-Պետրոսյանը միայն գրգռվածություն է ցույց տալիս, ինչը «շատ վատ ուղեկից և խորհրդատու» է համարվում։

«Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ ես հայտարարել էի, որ չեմ կարող հավատալ երկրի առաջին նախագահի կողմից արված ապակայունացման կոչերին։  Այս հարթության մեջ դեռ ուշ չէ Հայաստանի մասին մտածեն հատկապես նրանք, ովքեր դրա կոչն են անում, այդ թվում և Լևոն Տեր-Պետրսյանը»,-նշեց Պետդումայի պատգամավորը։ 

Միևնույն ժամանակ նա նշեց, որ խոսելով այն մասին, թե Տեր-Պետրոսյանը հայկական ընդդիմության ներկայացուցիչն է, պետք է չէ մոռանալ, որ սա ավելի լայն հասկացություն է և իր մեջ չի ներառում միայն առաջին նախագահին և նրա կողմնակիցներին։

Հայաստանում նախագահական ընտրությունների իրավիճակը մեկնաբանելով՝  դիտորդը տեղեկացրեց, որ քվեարկության ժամանակ առանձին վստահված անձանց և մի քանի թեկնածուների կողմնակիցների պահվածքը հատուկ ուղղված է եղել իշխանությունների հետ բախվելու հրահրմանը։

Հայաստանում փետրվարի 19-ին կայացել են նախագահական ընտրություններ։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում էր հունվարի 22-ից։ Առաքելության կազմում էին հավատարմագրված 193 միջազգային դիտորդներ, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

 Առաքելության ընթացքում դիտորդներն այցելել են 1252 ընտրատեղամաս, այդ թվում 1052-ը քվեարկության օրը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։