478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ընտրական օրենսգիրքն ապահովում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորությունը. ԱՊՀ դիտորդներ
14:43
20 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ընտրական օրենսգիրքն ապահովում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանւ հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագորղներին հայտարարեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության նախագահ, ՌԴ դաշնային խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Տորշինը՝ ներկայացնելով փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության եզրակացությունը։

«ԱՊՀ դիտորդները փաստում են, որ Ընտրական օրենսգիրքը կազմվել է՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների, ընտրական իրավունքների  և ազատությունների մասին կոնվենցիայի դրույթները»,- ասաց նա։

Տորշինի խոսքով, ԸՕ տեքստում ներառված են ժողովրդավարական ընտրությունների այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են քաղաքացու ընտրելու և ընտրված լինելու իրավունքը, ընտրությունների ազատությունը՝ փակ քվեարկության դեպքում համընդհանուր, հավասար և ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա,  ընտրությունների բաց և հրապարակային բնույթը, ընտրական իրավունքի և ազատությունների դատական և այլ տեսակի պաշտպանության իրականացումը, ընտրությունների ընթացքին հանրային և միջազգային դիտումը, ընտրական գործընթացների մասնակիցների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները։

Նա ընդգծեց, որ 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԸՕ-ում փոփոխություներ և լրացումներ են կատարվել, այդ թվում՝ նախատեսված է նախագահի թեկնածուների ինքնաառաջադրման հնարավորությունը, ընտրողներին իրավունք է տրվում ոչ միայն իրենց գրանցման վայրում քվեարկելու, այլև փաստացի բնակության վայրում, մտցվել է քվեարկության ժամանակ ընտրություններին մասնակցելու մասին ընտրողի անձնագրում պարտադիր դրոշմելու կարգը։

«Այնուամենայնիվ, ԱՊՀ դիտորդների կարծիքով, ցանկալի է, որպեսզի հետագայում Ընտրական օրենսգրքի առանձին նորմեր հստակեցվեն և կատարելագործվեն»,- ընդգծեց Տորշինը։

Այս կապակցությամբ ԱՊՀ ՄՊՎ առաքելության ղեկավարը կարծում է, որ ընտրական տեղամասից դուրս քվեարկելու հնարավորություն կարող էր ընձեռնվել այն քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն շարժվել։

«Բացի այդ, տարածքային ընտրական հանձնաժողովներին կարելի էր իրավունք ընձեռնել քվեարկության նախօրյակին և քվեարկության օրը լրացուցիչ ընտրացուցակներում ընդգրկել այն քաղաքացիներին, որոնք ունեն անձը հաստատող փասատթուղթ, բնակվում են տվյալ ընտրական տեղամասի տարածքում՝ առանց դիմելու Ոստիկանություն կամ դատարան, ինչպես պահանջվում է այսօր»,- ավելացրեց նա։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչել է ազատ և բաց, իսկ «քվեարկության ընթացքում արձանագրված առանձին խախտումները զանգվածային չեն եղել, ունեցել են տեխնիկական բնույթ, և ընտրությունների արդյունքի վրա էական ազդեցություն չեն ունեցել»։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում է գտնվում հունվարի 22-ից։ Առաքելության կազմում ընդգրկված են 193 հավատարմագրված միջազգային դիտորդներ, այդ թվում՝ ԱՊՀ, ԱՊՀ ՄՊՎ, Բելառուսի և Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովի, ԱՊՀ գործկոմի ներկայացեւցիչներ։

ՀՀ ԿԸՀ տվյալներով, չորեքշաբթի ժամը 11։52-ին, ընտրական քվեաթերթիկները 100 տոկսով ճշտելուց հետո, ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: