484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ստեղծվել էին նախագահական ընտրություններին հետևելու բոլոր անհրաժեշտ պայմանները. ԱՊՀ դիտորդներ
14:27
20 Փետրվարի 2008

Հայաստանում ստեղծվել էին բոլոր իրավական և կազմակերպչական-տեխնիկական պայմանները նախագահական ընտրություններին պատրաստվելու և քվեարկությանը միջազգային և ներքին դիտարկման համար։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին  հայտնեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար, ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Տորշինը՝ ներկայացնելով ԱՊՀ դիտորդների եզրակացությունը Հայաստանում փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։

«ԱՊՀ դիտորդական առաքելությունն աշխատել է բաց և հրապարակային, պարբերաբար երկրի բնակչությանը տեղեկացրել է իր կատարած աշխատանքների իրականացման մասին, մասնավորապես մամլո հաղորդագրությունների, պարբերական զեկույցների, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր ԶԼՄ-ով տրված հարցազրույցների միջոցով»,-ասաց նա։

Տորշինի խոսքերով, դիտորդները իրավունք են ունեցել ծանոթանալ այն փաստաթղթերի հետ, որոնք կանոնակարգում են ընտրական գործընթացը, նաև օգտվել են ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու հնարավորությունից, շփվել  են գործընթացի մասնակիցների, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։

 «Հանրապետության մարզերում  ԱՊՀ դիտորդներն այցելել են տարածքային ընտրական հանձնաժողովներ և ընտրական կենտրոններ, հանդիպել են նախագահի թեկնածուների  նախընտրական շտաբերի ներկայացուցիչների, քվեարկողների հետ»։

Դիտորդները սահմանում են, որ «առանձին խախտումներ, որոնք արձանագրվել են ընտրական գործընթացի ընթացքում, զանգվածային չեն եղել, կրել են տեխնիկական բնույթ և էական ազդեցություն չեն գործել ընտրությունների արդյունքի վրա»։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում էր հունվարի 22-ից։ Առաքելության կազմում էին հավատարմագրված 193 միջազգային դիտորդներ, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

Հայաստանի ԿԸՀ  տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո, վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների  ձայների 52,86 %-ը։

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդը հավաքել է 20 հազար 939 ձայն կամ 1,28%, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ 7 հազար 473 ձայն կամ 0,46%, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ 3 հազար 92 կամ 0,19%, Ղարաբաղի առաջին ԱԳՆ նախարար Արման Մելիքյանը՝ 4 հազար 359 կամ 0,27%, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ 9 հազար 754 կամ 0,6%։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: