481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունները Հայաստանում կարող են դառնալ հանրապետության հետագա ժողովրդավարական զարգացման գրավականը
14:17
20 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունները Հայաստանում կարող են դառնալ հանրապետության հետագա ժողովրդավարական զարգացման գրավականը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ Կոնստանտին Զատուլինը։

«Ցանկալի կլիներ  նախագահական ընտրությունները Հայաստանում դառնային հանրապետության հետագա ժողովրդավարական զարգացման առաջընթաց, որպեսզի նորմալ և օրինական կարգով քննարկվեին տարաձայնությունները և հարցերը։ Հույս ունեմ, որ դրա հնարավորությունը կա, և դրանք սպառված չեն»,- ասաց Զատուլինը։

Նրա խոսքով, Հայաստանում ցանակցած անկայունություն կարող է վերքի վերածվել ոչ միայն հանրապետության համար, այլև ողջ հայ ժողովրդի համար։

Ինչպես նշեց պատգամավորը, չափազանց անցանկալի կլինի, եթե հայերը պառակտվեն և բաժանվեն տարբեր թեկնածուների միջև, նրանք պետք է միասնական լինեն։

«Ես դա ասում եմ ոչ թե որպես նախագահական ընտրությունների դիտորդ, այլ որպես Հայաստանի բարեկամ, որը երկար տարիներ գալիս է հանրապետություն, հետևում է իրադարձություններին և մտահոգվում է այս երկրի համար»,- ավելացրեց Զատուլինը։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի տարածքում է գտնվում հունվարի 22-ից։ Առաքելության կազմում են 193 հավատարմագրված միջազգային դիտորդներ, այդ թվում՝ ԱՊՀ միջպետական վեհաժողովից, ԱՊՀ գործկոմից, ԱՊՀ գլխավոր քարտուղարը, նախագահական ընտրություններին հետևող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
 
Առաքելության ընթացքում դիտորդներն այցելել են 1252 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 1052-ը քվեարկության օրը՝ փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: