484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Քվեաթերիկների 100%-ը մշակելուց հետո Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 52,86%-ը.ԿԸՀ տվյալներ
13:09
20 Փետրվարի 2008

Հայաստանի ԿԸՀ –ի չորեքշաբթի ժամը 11.52-ի տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո, վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների  ձայների 52,86 %-ը, լրագրողներին  հայտնեց Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։

Ազարյանի հրապարակած նախնական վերջնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի օգտին տրվել է 863 հազար 544 ձայն, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին՝ 351 հազար 306 ձայն (21,5%), «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի օգտին՝ 272 հազար 256 ձայն (11,666%), իսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 100 հազար 876 ընտրող կամ 6,12%-ը։

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդը հավաքել է 20 հազար 939 ձայն կամ 1,28%, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ 7 հազար 473 ձայն կամ 0,46%, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ 3 հազար 92 կամ 0,19%, Ղարաբաղի առաջին ԱԳՆ նախարար Արման Մելիքյանը՝ 4 հազար 359 կամ 0,27%, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ 9 հազար 754 կամ 0,6%։

Ինչպես նշեց Ազարյանը, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 670 հազար 656 մարդ, տարածքային ընտրական հանձնաժողովներին տրվել է 2 միլիոն 390 հազար քվեաթերթիկ, մարվել է 720 հազար 254-ը, անվավեր է ճանաչվել 34 հազար 849-ը։

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ անճշտությունների քանակը կազմում է 6 հազար 438։

Ազարյանը հայտնեց, որ արձանագրությունը կազմվել է ԿԸՀ վեց անդամների կողմից, Հանձնաժողովի անդամ Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք է հայտնել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։