486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԸՀ –ի ժամը 08.00-ի տվյալներով , Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահական ընտրություններում պահպանում է առաջատարի իր դիրքերը
11:18
20 Փետրվարի 2008

Հայաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով, չորեքշաբթի 08.00-ին, նախագահական ընտրություններում նախկինի պես առաջատար է վարչապետ Սերժ Սարգսյանը։ Առաջին եռյակ են մտել նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

Ինչպես լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, տեղի ժամանակով 08.00-ի տվյալներով, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է 1923 ընտրատարածքներից  1891-ի տվյալները։

Նա հայտնեց, որ այս տեղամասերում քվեարկողների թիվը կազմել 1 մլն 663 հազ. 946 մարդ։

Նրա խոսքերով, թեկնածուների առաջատարների եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Սարգսյան՝ 859 հազար 481 ձայն, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 349 հազար 774, Արթուր Բադասարյան՝ 271 հազար 688։

ՀՅԴ կուսակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը հավաքել է 100 հազար 515 ձայն, Ազգային ժողովրդական կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ 20 հազար 930 ձայն, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապեստյանը՝ 9 հազար 747, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ 7 հազար 458, Ղարաբաղի ԱԳՆ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ 4 հազար 354, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը՝ 3 հազար 92 ձայն։

Ազարյանը նաև նշեց, որ անճշտությունների թիվը կազմում է 6 հազար 212։

Հայաստանում երեքշաբթի կայացած նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը նախնական տվյալներով կազմել է 69,26 % (1 մլն 642 հազար 57 մարդ)՝ 2 մլն 328 հազար 320 ընտրելու իրավունք ունեցողներից։

Երկրի նոր ղեկավարի ընտրություններին Հայաստանում հետևում էր 14 հազար դիտորդ՝ 39 տեղական և 6 միջազգային կազմակերպություներից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: