485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԿԸՀ-ն մշակել է ընտրատեղամասերի 86,3 տոկոսի տվյալները
06:38
20 Փետրվարի 2008

Տեղական ժամանակով 05։45-ի տվյալներով, ՀՀ ԿԸՀ-ն մշակել է ընտրատեղամասերի 86,3 տոկոսի տվյալները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը։

Նա տեղեկացրեց, որ այդ ընտրատարածքներում ընտրողների թիվը կազմել է 1 408 712։

Նրա խոսքերով, առաջատարների եռյակը այսպիսի տեսք ունի. Սերժ Սարգսյան՝ 738084 ձայն, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 286 369 ձայն, Արթուր Բաղդասարյան՝ 235 439 ձայն։

ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը ստացել է 84453 ձայն, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ 15769, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 8013, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 6267, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ 3572, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը՝ 2617։

Բախչագուլյանը տեղեկացրեց, որ անճշտությունների թիվը կազմում է 3622։

Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս (1 մլն 642 հազ. 057 մարդ)։

Հայաստանի նոր նախագահի ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: