478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետի կողմնակիցները համոզված են, որ նա կհաղթի նախագահական ընտրությունների արդեն իսկ առաջին փուլում
06:12
20 Փետրվարի 2008

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կողմնակիցները համոզված են, որ նա կհաղթի նախագահական ընտրությունների արդեն իսկ առաջին փուլում։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեաթերթիկների 80 տոկոսի արդյունքները, և այդ տվյալները ցույց են տալիս, որ մեր թեկնածուն վստահորեն հաղթահարում է 50-տոկոսանոց շեմը։ Ես չեմ կարծում, որ մնացած 20 տոկոսը կխախտեն ձայների բաշխման օրինաչափությունը և կզրկեն մեզ առաջին փուլում հաղթելուց», - ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի լինի, և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթանակ կտանի արդեն իսկ առաջին փուլում։

Աշոտյանը մեկնաբանեց նաև նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների՝ իրենց թեկնածուի հաղթանակի մասին հայտարարությունը։

«Չնայած թվում էր, որ ապատեղեկատվության և ինքնախաբեության ակտիվ քաղաքականության մի քանի ամիսների ընթացքում մենք պետք է սովորեինք նման հայտարարություններին և մշակեինք որոշակի հանդուրժողականություն ու դրան վերաբերվեինք քաղաքական ներողամտության ոչ մեծ չափով, սակայն, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբը շարունակում է մեզ զարմացնել նման հայտարարություններով։ Նրանց լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր», - ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շրջանում ավելի շատ խելամիտ մարդիկ կան։

«Շատ կցանկանայի հուսալ, որ կհաջողվի խուսափել անկարգություններից և ընտրությունների արդյունքների բողոքարկումը կանցնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն», - ասաց Աշոտյանը։

Նրա խոսքերով, ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս բողոքարկել քվեարկության արդյունքները, եթե կան ընտրախախտումների իրական ապացույցներ, որոնք կկարողանային ազդել ընտրությունների ընթացքի վրա։

Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի պետական մարմինները ցույց կտան, որ ի վիճակի են հաղթահարել սահմանադրական և հասարակական կարգի ապահովման խնդրի լուծումը, «եթե տաքգլուխները ցանկանան խախտել ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: