478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ընտրախախտումների փաստով հարուցվել է 7 քրեական գործ
04:04
20 Փետրվարի 2008

Հայաստանում հարուցվել է 7 քրեական գործ՝ ընտրական հանձնաժողովների անդամների և հանրապետության նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացման խոչընդոտելու փաստով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Աբովյան քաղաքի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և անդամները արձանագրություն են կազմել այն մասին, որ  ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանը ինքնակամ հեռացել է  ընտրատարածքից, որից հետո ընտրատարածք մուտք են գործել նույն թեկնածուի վստահված անձինք, ովքեր խոչընդոտել են ընտրական հանձնաժողովների աշխատանքներին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։

Աբովյան քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանը  դիմել է Կոտայքի ոստիկանության բաժին՝ հայտնելով, որ ընտրական տեղամաս են  մտել 3 անծանոթ անձինք, դուրս են բերել իրեն ընտրական տեղամասից, որոնցից մեկը իրեն ծեծի է ենթարկել՝ ասելով, որ չխառնվի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով)։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀՀ նախագահի թեկնածու  Արման Մելիքյանի վստահված անձ Պարգև Մնացականյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն և նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին  մի խումբ անձինք ծեծի են ենթարկել՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ և 5-րդ կետերով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով):

Լոռու մարզի Արևածագ գյուղում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն Էդմոնդ Գևորգյանը ալկոհոլ օգտագործած վիճակում խոչընդոտել է նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ընտրական հանձնաժողովների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։

Մարալիկ քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածքի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը ծեծել և մարմնական վնասվածքներ է պատճառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ  Սուրեն Ավետիսյանին և խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով)։

Կոտայքի մարզի Գառնի գյուղում ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանի վստահված անձ Տիգրան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել Արտուշ Հակոբյանի հետ, որի ընթացքում դանակի հարվածով  թափանցող վնասվածք է հասցրել վերջինիս: Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ նախագահի  ընտրությունների  ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց՝ դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Վարդան Խաչատրյանի, ինչպես նաև լրագրող Լուսինե Բարսեղյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  149-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետի հատկանիշներով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝ բռնության գործադրմամբ կամ այն կիրառելու սպառնալիքով)։

Բոլոր 7 քրեական գործերով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: