486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Քվեաթերթիկների 32,4 տոկոսի հաշվարկի արդյունքներով, Հայաստանի նախագահական ընտրություններում 57,5 տոկոսով առաջատարը վարչապետ Սերժ Սարգսյանն է
03:32
20 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Նախնական տվյալներով, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքում է ընտրողների ձայների 57,5 տոկոսը՝ քվեաթերթիկների 32,4 տոկոսի հաշվարկից հետո։

ԿԸՀ տվյալների համաձայն, 17,8 տոկոսով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 16,7 տոկոսով երրորդ տեղում է՝ «ՕԵ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը հավաքել է ընտրողների ձայների 5,9 տոկոսը։

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ստացել է ձայների 0,7 տոկոսը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 0,4, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,55, Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ 0,25, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը՝ 0,16 տոկոսը։

Այս պահի դրությամբ մշակվել է 764 692 քվեաթերթիկ։

ՀՀ ԿԸՀ տվյալներով, Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս (1 մլն 642 հազ. 672 մարդ)։

ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին իրավունք ունի մասնակցել 2 328 320 ընտրող։

Հայաստանի նոր նախագահի ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։