480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում ընտրախախտումների մասին ընդդիմության հայտարարություններին. Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբ
03:28
20 Փետրվարի 2008

Հայաստանի իշխանությունները անտեսում են նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների մասին ընդդիմության տեղեկությունները։ Այս մասին այս գիշեր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, «Իմպիչմենտ» բլոկի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ամենուրեք տեղի է ունենում արդյունքների կեղծում, սակայն մեր ահազանգերը մնում են անպատասխան», - նշեց նա։

Փաշինյանը նաև ասաց, որ ընտրախախտումների մասին ընդդիմության հայտարարություններին չեն արձագանքում նաև միջազգային դիտորդները։

«Մեր բոլոր տեղեկություններին տրվում է պատասխան, թե դիտորդները տարբեր պատճառներով չեն կարող ներկայանալ։ Դիտորդները ուղղակի վախեցած են», - նշեց նա։

Փաշինյանի խոսքերով, ընդդիմությունը արձանագրում է տարբեր բնույթի բազմաթիվ ընտրախախտումներ։

«Երևանում գտնվող 13/08 ընտրատեղամասում երեք անգամ անջատվել է լույսը ձայների հաշվարկի ժամանակ։ Եվ ամեն անգամ այն բանից հետո, երբ լույսը միացնում էին, հաշվարկի արդյունքները փոխվում էին Սերժ Սարգսյանի օգտին», - հայտարարեց նա։

Այլ ընտրախախտումների թվում Փաշինյանը նշեց Երևանի 5/12 ընտրատեղամասում Տեր-Պետրոսյանի վստահված անձին կաշառելու փորձը, 3/21 ընտրատեղամասում 350 քվեաթերթիկի վնասումը, ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցներին ծեծի ենթարկելու բազմաթիվ դեպքեր։

«Մենք չգիտենք, թե ինչ է այժմ տեղի է ունենում ընտրատեղամասերում, քանի որ մեր բազմաթիվ վստահված անձանց հետ կապնվելը շատ բարդ է», - ընդգծեց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ ընդդիմության տվյալների համաձայն, քվեարկած ընտրողների իրական թիվը պակաս է ԿԸՀ-ի կողմից հայտարարված թվից շուրջ կես միլիոնով, ինչը կեղծիքների համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում։

Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս՝ 1 մլն. 642 հազ. 672 մարդ։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ՀՀ վարչապես Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին հավաքում է ընտրողների ձայների 60,2 տոկոսը՝ քվեաթերթիկների 28 տոկոսի հաշվարկից հետո։ 16,3 տոկոսով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 15,6 տոկոսով երրորդ տեղում է «ՕԵ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։  
11:38
07 Հունիսի 2017
Հայտնի է 2018 թ.–ին ՀՀ նախագահի թեկնածուն
ՀՀ իշխանությունները թեկնածու են գտել ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թ.–ին: