486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ավարտվեց նախագահական ընտրությունների քվեարկությունը. ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
03:10
20 Փետրվարի 2008

Ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում ձևավորված բոլոր 1923 ընտրատեղամասերը ժամը 8։00-ից սկսել են ընդունել ընտրողներին։ Հասարակ քաղաքացիների հետ միասին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու է եկել նաև երկրի բարձրագույն ղեկավարությունը և նախագահի բոլոր ինը թեկնածուները։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին հայտնել է, որ իր ձայնը տվել է հանուն երկրի կայունության և բարգավաճման։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո։Ինչպես նշեց երկրի ղեկավարը, նախագահական ընտրությունները փորձություն կդառնան Հայաստանի համար, որը «մենք պետք է անցնենք՝ դառնալով ավելի ուժեղ։ Համոզված եմ, որ այս ընտրություններն այդպիսի կլինեն»։

Ժողովրդավարության ամրապնդման տեսակետից, նախագահի խոսքերով, Հայաստանը կարձանագրի հերթական առաջընթացը։

Միաժամանակ Քոչարյանը հանձն չի առել կանխատեսել, թե արդյոք կլինի երկրորդ փուլ թե ոչ՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ կավարտվի արդեն առաջին փուլում։

Քվեարկությունից հետո ընտրական գործընթացի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, որի կարծիքով Հայաստանում հեղափոխական տրամադրություններ չկան։ Նա ընդգծել է, որ հետընտրական պայքարը Հայաստանում «լինելու է պայքար` մեր ծրագրերի իրականացման համար»։

Սարգսյանը միաժամանակ ավելացրել է, որ իր հաղթանակի դեպքում կառավարության կազմում զգալի փոփոխություններ չեն լինի։

«Կառավարությունը ձևավորվել է ինը ամիս առաջ, և այս ժամանակահատվածի ընթացքում մենք լավ արդյունքների ենք հասել, այդ պատճառով դժվար թե անհրաժեշտ լինեն փոփոխություններ նրա կազմում», - ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա նորմալ է գնահատել ընտրությունների ընթացքը և ընդգծել է դրանց կարևորությունը՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ վստահության ձևավորման տեսանկյունից։

ՀՀ նախագահի թեկնածու, պետության նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ քվեարկել է ազատության համար և համոզմունք է հայտնել արդեն առաջին փուլում իր հաղթանակի մասին։

ՀՅԴ-ից նախագահի թեկնածու Վահան Հովհաննեսյանը տրամադրված է հաղթանակի և համոզված է, որ «նախագահական ընտրությունները կանցնեն հանգիստ և արդար»։ Նա ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդն ընտրություններից հետո կարողանա համոզված ասել, որ նախագահական ընտրություններն անցել են արդար։

Հայաստանի նախագահի թեկնածու, «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ևս հավատում է իր հաղթանակին, որը «նոր հնարավորություն կտա՝ Հայաստանի զարգացման համար»։

Նա քվեարկել է նոր Հայաստանի օգտին, «որը վերջ կդնի աղքատությանը և ամենաթողությանը»։

Միաժամանակ թեկնածուն չի բացառել ընտրակեղծիքների հնարավորությունը և ընդգծել է, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դրանց դեմ պայքարելու համար։

«Ես հուսով եմ, որ հանրապետության նախագահի ընտրությունները կանցնեն բաց, ազատ և թափանցիկ մթնոլորտում, և ժողովուրդը կկարողանա ընտրել իր երկրի նախագահին», - ասել է նա։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը քվեարկել է հայ ժողովրդի ազգային միաբանության օգտին։

«Ես եկել եմ ընտրությունների լավագույն սպասումներով, որ մենք կարող ենք չեզոքացնել հայկական պետականության առջև կանգնած սպառնալիքները և արել եմ իմ ընտրությունը՝ հանուն ազգային միաբանության», - ասել է Գեղամյանը։

Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը քվեարկել է ազատ և արդար Հայաստանի օգտին։

Միաժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը կարևորել է ընտրությունները «ընտրողների հոգեբանության փոփոխության տեսակետից, որը ժառանգություն է հասել խորհրդային պետությունից»։

Հայաստանի նախագահի թեկնածու, Ղարաբաղի նախկին արտգործանախարար Արման Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի այժմյան նախագահական ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան և «պետք է բեկումնային դառնան ընտրական պրակտիկայում»։

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն թափանցիկ և օրինական։

Ինչպես նշել է ԱՊՀ դիտորդական առաքելության ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ, Ռուսաստանի Դաշնության Խորհրդի անդամ Վլադիմիր Ռուշայլոն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը  հաստատում է Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների նորմալ ընթացքը։

«Ամեն ինչ լավ է ընթանում, ընտրությունները նորմալ և կազմակերպված են ընթանում»,- ասել է Ռուշայլոն։

Միաժամանակ ԵԱՀԿ ԽՎ դիտորդները ձեռնպահ են մնացել ընտրական գործընթացի նախնական գնահատականից։

Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ դիտորդներդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Բելգիայի սենատոր Աննա-Մարի Լիզինը հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը կհրապարակի չորեքշաբթի, երբ դիտորդները կհամակարգեն ստացված տվյալները։Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։

Ողջ ընտրական գործընթացում ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել հայտարարություններով՝ ընտրական գործընթացի խախտումների մասին։ Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանի և Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբների համաձայն, գրանցվել են վստահված անձանց նկատմամբ բռնության, քվեաթերթիկների լցոնման, բաց քվեարկության, դիտորդների նկատմամբ ճնշումների դեպքեր։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից  նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն իր հերթին հերքել է պետության նոր ղեկավարի ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների վերաբերյալ լուրերը։

«Զարմանալի չէ, որ Լևոն Տեր Պետրոսյանի կողմնակիցները պետք է ամեն ինչ գցեն մեր շտաբի վրա, քանի որ մինչև ընտրությունները նրանց մարտավարությունը պարզ էր՝ ընտրություններն անվավեր համարել, եթե հաղթի իշխանության թեկնածուն»,- հայտնել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա պաշտոնապես հայտարարեց, որ որևէ լուրջ խախտում կամ միջադեպ, որը կարող էր  ազդել ընտրությունների ընթացքի վրա, տեղի չի ունեցել։ Նա ընդդիմադիր շտաբների բոլոր հայտարարությունները անվանեց սադրանք՝ ընդդիմադիր ճամբարի թեկնածուի կողմից։

Հայաստանի գլխավոր դատախազությունն արդեն հինգ քրեական գործ է հարուցել խախտումների փաստերով, որոնք վերաբերում են ընտրական գործընթացում վստահված անձանց գործունեությանը։

ՀՀ Ոստիկանության մամլո քարտուղար, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանն իր հերթին հայտարարել է, որ Ոստիկանությունը պատրաստ է քննարկել համապատասխան հայտարարությունները՝ ընտրախախտումների բոլոր փաստերի առնչությամբ։

ՀՀ Ոստիկանության տվյալներով, հանրապետության ընտրատեղամասերում գրանցվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես, ահազանգ է ստացվել քվեաթերթիկների զանգվածային լցոնման, որոշ թեկնածուների վստահված անձանց կողմից տեղամասային հանձնաժողովների գործունեության խոչընդոտման, նախագահի թեկնածուների միջև քաշքշուկների մասին։ Ահազանգերի մի մասը չի հաստատվել։

Ինչպես հաղորդել են ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից, տեղական ժամանակով ժամը 08։00-ից 20։00 ընկած ժամանակահատվածում Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընտրական վեճերով 98 դիմումներ, որոնցից բավարարվել է 49-ը։

Մեկնաբանելով նախընտրական շտաբների հայտարարությունների հետ կապված իրավիճակը՝ ԿԸՀ անդամ Կարեն Փոլադյանը հայտարարել է, որ խախտումների մասին ստացված հաղորդագրությունները չեն կարող ազդել Հայաստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

ՀՀ ԿԸՀ տվյալներով, ժամը 20։00-ի տվյալներով, ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 642 հազար 057 ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցող 2 328 320 անձանցից կամ նրանց 69,25%-ը։

ԿԸՀ ժամը 20։00-ի տվյալներով, ներկայացվել է 5 բողոք, դրանցից 2-ի նկատմամբ հանձնաժողովն արձագանքել է օպերատիվ կերպով, մեկ բողոք փոխանցվել է Գլխավոր դատախազություն, մեկը գտնվում է քննարկման փուլում, մեկ բողոք էլ դեռ չի քննարկվել։

Համաձայն բրիտանական Populus ընկերության կողմից իրականացված exit poll-ի տվյալներով, որը հարցումներ է անցկացրել Հայաստանի 126 ընտրատեղամասերում, 57,01 տոկոսով առաջատարը վարչապետ Սերժ Սարգսյանն է։ Populus-ի նախնական տվյալների համաձայն, երկրորդը ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը հավաքել է ընտրողների ձայների 17,04 տոկոսը։

Երրորդ տեղում՝ 14,6 տոկոսով «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է, իսկ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննեսյանը չորրորդ տեղում է՝ 5,98 տոկոսով։

Մյուս թեկնածուների հավաքած ձայները չեն անցնում 1,6 տոկոսից։ Հարցումն անցկացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից։

Իսկ «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած Exit Poll –ի տվյալներով,առաջատարը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը հավաքել է ձայների 37,7 տոկոսը։ Երկրորդ տեղում  վարչապետ Սերժ Սարգսյանն է՝ 35,4 տոկոսով։ Նրանց հաջորդում են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ 15,5%, ՀՅԴ թեկնածու, ՀՀ ԱԺ խոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ 6,4%, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ 2,9%, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը՝ 1,3%, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 1,2%, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ 0,2% ձայներով։

Exit poll-ին մասնակցել է Երևանի և մարզերի 100 ընտրական տեղամասերի 3055 ընտրող։

Ստացված արդյունքների հիման վրա ՀՀ ԿԸՀ-ն որոշում կընդունի նախագահի ընտրության, երկրորդ փուլի անցկացման կամ ընտրությունները անվավեր ճանաչելու մասին։

«Եթե ընտրությունների արդյունքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք ազդել են քվեարկության գործընթացի և ընտրությունների արդյունքների վրա, ինչը կորոշվի հանաձնաժողով ստացվող բողոքների և ԿԸՀ անդամների որոշումների հիման վրա, ապա ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել»,- ասաց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը։

ՀՀ օրենսդրության համաձայն, ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 20-ին՝ ժամը 20։00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքները՝ քվեարկությունից յոթ օր անց։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: