480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Populus կազմակերպության exit poll –ը և ԿԸՀ նախնական տվյալները ամրապնդում են առաջին փուլում Սարգսյանի հաղթանակի հույսը
02:56
20 Փետրվարի 2008

Populus կազմակերպության կողմից անցկացված exit poll –ը և ԿԸՀ նախնական տվյալները ավելի ու ավելի են ամրապնդում առաջին փուլում ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հաղթանակի հույսը։

Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։

«Ես կարծում եմ, որ նախնական եզրակացություններ կարելի է անել այն բանից հետո, երբ հայտնի կլինեն Երևանի հիմնական տվյալները։ Թեև ինչպես Populus-ի տվյալներով, այնպես էլ ԿԸՀ նախնական տվյալներով, մեզ մոտ ամրապնդվում է առաջին փուլում հաղթելու հույսը», - ասաց նա։

Միաժամանակ Աշոտյանը նշեց, որ ձայների հաշվարկն անցկացվում է անհավասարաչափ, և ընտրազանգվածի նախապատվությունները տատանվում են հաճախ նույնիսկ հարևան գյուղերում։

«Ես կարծում եմ, որ ԿԸՀ տեղեկատվական բազա մուտքագրվող տվյալները միանգամայն համապատասխանում են իրականությանը, այսինքն հիմնված են ընտարական հանձնաժողովների արձանագրությունների արդյունքների վրա», - ասաց նա։

Աշոտյանն ավելացրեց, որ արդունքները ընդհանուր օրինաչափության բերելը դեռևս վաղ է, քանի որ քվեարկության արդյունքները ստացվում են Հայաստանի տարբեր մարզերից։

Բրիտանական Populus ընկերության կողմից անցկացված exit poll-ի տվյալների համաձայն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին առաջատարի դիրքում է և հավաքում է ձայների 57,01 տոկոսը։ Երկրորդը ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ 17,06 տոկոսով։

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, ՀՀ վարչապես Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին հավաքում է ընտրողների ձայների 60,2 տոկոսը՝ քվեաթերթիկների 28 տոկոսի հաշվարկից հետո։

ՀՀ ԿԸՀ տվյալներով, Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողներ 2 328 320 ընտրողների  69,26 տոկոսը (1 մլն. 642 հազ. 672 մարդ)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։