484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում exit poll-ի անցակացման չափանիշներին համապատասխանել է միայն բրիտանական Populus-ի հարցումը. պատգամավոր
02:41
20 Փետրվարի 2008
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրություններին exit poll-ի անցակացման չափանիշներին համապատասխանել է միայն բրիտանական Populus կազմակերպության հարցումը, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը։

«Exit poll պետք է անցկացնեն այն կազմակերպությունները, որոնք հիմնված չեն որևէ քաղաքական պատվերի վրա և որոնք ունեն համապատասխան փորձ և հեղինակություն այդ բնագավառում։ Պետության նախագահի ընտրությունների վերաբերյալ հրապարակված exit poll-ից այդ չափանիշներին համապատասխանում է միայն բրիտանական Populus ընկերությունը», - հայտարարեց Աշոտյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Աշոտյանի խոսքերով, մյուս exit poll-երը մեծ կասկած են հարուցում իրենց մեթոդոլոգիաների և արդյունքների կապակցությամբ։

«Հաշվի առնելով այն, որ ես ծանոթ եմ այդ կազմակերպություններին, ես նրանց չեմ ընդունում որպես սոցիոլոգիայի և հասարակական կարծիքի ուսումնասիրության  լուսատուներ», - ասաց նա։

Աշոտյանը կարծում է, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել իր կողմից հորինված նման տվյալները՝ իր կողմնակիցների լրացուցիչ հուզավառության համար, ինչպես նաև օգտագործել այն որպես հենահարթակ՝ իր հաղթանակը հռչակելու համար, ինչը «բնականաբար, չի կարող համապատասխանել իրականությանը»։

Բրիտանական Populus ընկերության exit poll-ի տվյալներով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում առաջատարի դիրքում է և հավաքում է ձայների 57,01 տոկոսը։ Երկրորդը ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ 17,06 տոկոսով։

ՀՀ ԿԸՀ տվյալներով, Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս։

ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին իրավունք ունի մասնակցել 2 328 320 ընտրող։ Հայաստանի նոր նախագահի ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։