482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններին անցկացված երեք exit poll-երի արդյունքները կտրուկ տարբերվում են միմյանցից
01:23
20 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրություններին անցկացված երեք exit poll-երի արդյունքները կտրուկ տարբերվում են միմյանցից։

Բրիտանական Populus ընկերության կողմից իրականացված exit poll-ի տվյալներով, որը հարցումներ է անցկացրել Հայաստանի 126 ընտրատեղամասերում, 57,01 տոկոսով առաջատարը վարչապետ Սերժ Սարգսյանն է։

Միաժամանակ Populus բրիտանական սոցիոլոգիական ընկերության հիմնադիր-տնօրեն Էնդրյու Կուպերը համոզված է Հայաստանի նախագահական ընտրությունների exit poll-ի երկրորդական արդյունքների ճշգրտության մեջ։

Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում Կուպերը հայտարարել է, որ պաշտոնական տվյալների և Populus-ի փորձագետների կողմից՝ ընտրատեղամասերից դուրս գալիս ընտրողների հարցման արդյունքների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չի լինի։

«Դուրս գալիս հարցում անելը հեշտ գործ չէ, սակայն ես կզարմանամ, եթե տարբերությունը մեծ լինի», - ասել է նա։

Populus-ի տվյալների համաձայն, երկրորդը ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը հավաքել է ընտրողների ձայների 17,04 տոկոսը։ Այնուհետև 14,6 տոկոսով նրան է հետևում «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

«Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության կողմից անցկացված exit poll-ի տվյալներով, ընտրություններին առաջատարի դիրքում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հավաքել է ձայների 37,7 տոկոսը։

«Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության նախագահի տեղակալ Գևորգ Մելիքյանը տեղեկացրել է նաև, որ exit poll-ի արդյունքներով, որին մասնակցել է   Երևանի և մարզերի 100 ընտրատեղամասերից 3055 մարդ, 35,4 տոկոսով երկրորդ տեղում է վարչապետ Սերժ Սարգսյանը։ 15,5 տոկոսով նրան է հետևում Արթուր Բաղդասարյանը։

Երրորդ exit poll-ն անցկացրել է «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ մի քանի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Ընտրատեղամասերից դուրս գալիս հարցման է ենթարկվել 50 հազ. քաղաքացի Երևանում և մարզերում։ Այս exit poll-ի տվյալների համաձայն, Հայաստանի նախագահական ընտրություններին ընտրողների ձայների 35 տոկոսով առաջատարի դիրքում է «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանին է հետևում վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ձայների 33 տոկոսը։ Այնուհետև 20,5 տոկոսով երրորդ տեղում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և 7 տոկոսով չորրորդ տեղում է Վահան Հովհաննեսյանը։

ՀՀ ԿԸՀ տվյալներով, Հայաստանում երեքշաբթի տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 69,26 տոկոս։

Հայաստանի նոր նախագահի ընտրություններին հետևել է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։