480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
Populus-ի տնօրենը վստահ է Հայաստանի նախագահական ընտրությունների Exit poll ճշգրտության մեջ
22:22
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանական Populus սոցիոլոգիական ընկերության հիմնադիր-տնօրեն Էնդրյու Քուփերը վստահ է Հայաստանի նախագահական ընտրությունների Exit poll կրկնակի արդյունքների ճշգրտության մեջ։

Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում Քուփերը հայտարարեց, որ ընտրական տեղամասերից դուրս գալու պահին Populus-ի փորձագետների կողմից ընտրողների շրջանում անցկացրած հարցման պաշտոնական տվյալների և արդյունքների միջև եղած տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի։ «Ելքի պահին հարցումներ իրականացնելը հեշտ գործ չէ, բայց ես չեմ զարմանա, եթե տարբերությունը մեծ չլինի։ Սակայն մեր հաշվարկները դեռ շարունակվում են»,- ասաց նա։

Քուփերի խոսքով, արդեն հրապարակվել են տեղական ժամանակով ժամը 20։00-ի դրությամբ գրանցված Exit poll-ի տվյալները։

«Արդեն տեղեկություններ են ստացվել ընտրական տեղամասերի գրեթե կեսից, սակայն դրանցից մի քանիսը դեռևս տեղեկատվություն չեն հաղորդել»,- նշեց Քուփերը։

Populus-ի տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության պատվերով իրականացրած Populus-ի հարցմանը մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ։

ՀՀ վարաչպետ Սերժ Սարգսյանը Exit poll-ի տվյալներով նախագահական ընտրություններում հավաքում է 57,01 տոկոս ձայներ։ Երեքշաբթի Երևանում այսպիսի տվյալներ է հրապարակել բրիտանական Populus ընկերությունը, որը Exit poll հարցումներ է անցկացրել Հայաստանի 126 ընտրական տեղամասերում։

Նախնական տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հավաքել է 17,04 տոկոս ձայներ։

Երրորդ տեղում «Օրինաց երկրի» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանն է, որի համար Exit poll-ի տվյալներով քվեարկել է ընտրողների 14,6 տոկոսը, իսկ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը հավաքել է 5,98 տոկոս ձայներ։

Մյուս թեկնածուների հավաքած ձայները չեն գերազանցում 1,6 տոկոսը։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին անցկացվեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել էին ինը թեկնածու: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: