486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՕԵԿ-ը ՀՀ ԿԸՀ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ
20:04
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը կոչ է անում ԿԸՀ-ին և իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացը կանոնակարգելու ուղղությամբ։

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիային» տրամադրված կուսակցության հաղորդագրությունում, ժամը 15։00-ից հետո հանրապետության տարբեր ընտրատարածքներում սկսվել է մարդկանց ահաբեկման, սպառնալիքների և ծեծկռտուքի մթնոլորտ, կատարվել են զանգվածային լցոնումներ և այլ ընտրախախտումներ:

Մասնավորապես, ասվում է կուսակցության հաղորդագրությունում, նրանց միակուսակցականների նկատմամբ տարբեր ընտրական տեղամասերում բռնություն է գործադրվում, ընտրողներին դուրս են վտարում տեղամասերից, որից հետո կատարվում են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ։

«Բացի այդ, տարբեր շրջաններում տեղի է ունենում ընտրակաշառքների բաժանում»,- պնդում են կուսակցությունից։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, «Օրինաց երկրից» ստացվել են քվեաթերթիկների լցոնման փաստերի մասին տեղեկություններ, որոնք ստուգումների ընթացքում հերքվել են հենց կուսակցության ներկայացուցիչների կողմից։

Մասնավորապես, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Է, Մարտիրոսյանի հարցմանն ի պատասխան կուսակցության անդամները նշել են, որ քվեաթերթիկների լցոնման փաստերի մասին իրենց հեռախոսով հաղորդել են «Ժառանգություն» կուսակցությունից։

«Սակայն, հետագայում, ՕԵԿ ներկայացուցիչ Նազիկ Օհանյանի միջոցով պարզեցինք, որ նման փաստեր չեն արձանագրվել»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին անցկացվում են համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

ԿԸՀ տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող ընտրողների 57, 14 տոկոսը կամ 1354664 ընտրող։
 Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: