480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դատարանները վերականգնել են 42 քաղաքացու ընտրական իրավունքը
19:47
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Տեղական ժամանակով ժամը 08։00-ից 18։00 ընկած ժամանակահատվածում Հայաստանի դատարանները ստացել են ընտրական վեճերով 62 դիմումներ, որոնցից բավարարվել է 42-ը։

«2008 թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ նույն օրվա ժամը 18.00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ մուտքագրվել է 62 դիմում, որոնցից 42-ը բավարարվել է, 15-ը՝ մերժվել, չորսը՝ կարճվել, ևս մեկը գտնվում է քննության գործընթացում»,- երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանը։

Նրա տվյալներով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 31 դիմում (բոլորն էլ բավարարվել են), Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 1 դիմում (մերժվել է), Արարատի և Վայոց-Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել 1 դիմում (բավարարվել է), մայրաքաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 14 դիմում (12-ը մերժվել է, 2-ը՝ բավարարվել է մեկ վճռով), Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 1 դիմում (մերժվել է), Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է  6 դիմում (բոլորն էլ բավարարվել են), Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 3 դիմում (2-ը բավարարվել է, 1-ը ընթացքի մեջ է), Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել 5 դիմում (4-ը  կարճվել են՝ հայցից հրաժարվելու հիմքով, 1-ը՝ մերժվել)։

Մամլո քարտուղարը նշեց, որ ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ ՀՀ վարչական դատարան ընտրական վեճերով դիմումներ չեն մուտքագրվել:

Ենգոյանն ավելացրեց, որ բողոքները մերժելու հիմնական պատճառը եղել է դիմումները ներկայացնելիս դիմողների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին չհետևելու հանգամանքը։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին անցկացվում են համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։ Հանրապետության տարածքում ձևավորված ընտրական բոլոր 1923 տեղամասերը բաց են լինելու ժամը 08։00-ից մինչև 20։00։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։