478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+35
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահական ընտրություններում ամենաակտիվը Սյունիքի բնակիչներն են. ԿԸՀ
19:08
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրություններում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Սյունիքի մարզի բնակիչները, որտեղ ժամը 17։00-ի տվյալներով քվեարկել է 63,49 տոկոսը կամ 74795 ընտրող։ Այս մասին լրագրողներին հաղորդեց ՀՀ ԿԸՀ անդամ Կարեն Փոլադյանը։

Ժամը 17։00-ի դրությամբ Հայաստանի մարզերում քվեարկության վերաբերյալ ունեցած ԿԸՀ տվյալներով, ամենացածր ակտիվությունը ցուցաբերել են Վայոց Ձորի ընտրողները՝ 61,04 տոկոս (27923 ընտրող), Արմավիրրում՝ 60,52 տոկոս (117629 ընտրող), Տավուշում՝ 60,51 տոկոս (63988), Կոտայքում՝ 60,14 տոկոս (128985)։

Գեղարքունիքում քվեարկել է 59,86 տոկոսը (կամ 105638 ընտրող), Արագածոտնում՝ 58,62 տոկոսը (61632), Լոռիում՝ 57,15 տոկոսը (129493), Արարատում՝ 54,55 տոկոսը (111802), Շիրակում՝ 51,05 տոկոսը (110169)։

Երևանում ներկայացել է ընտրողների 55,34 տոկոսը (կամ  422610 մարդ)։

ԿԸՀ տվյալների համաձայն, ժամը 17։00-ի դրությամբ քվեարկողների ընդհանուր թիվը կազմել է 1 միլիոն 354 հազար 664 մարդ կամ ընտրազանգվածի 57,14 տոկոսը։ Քվեարկելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 328 հազար 320 ընտրող։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։