484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Խախտումների մասին հաղորդագրությունները չեն կարող ազդել ՀՀ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների վրա. ԿԸՀ
18:54
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Խախտումների մասին ստացված հաղորդագրությունները չեն կարող ազդել Հայաստանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ԿԸՀ անդամ Կարեն Փոլադյանը։

Նա նշեց, որ ԿԸՀ վերջին տվյալներով ստացվել է երկու բողոք և մեկ զեկուցագիր, բայց դրանք լուրջ ազդեցություն չեն ունենա քվեարկության վերջնական արդյունքի վրա։

ԿԸՀ-ի ստացած բողոքներն առնչվում էին թիվ 10/35 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների ամփոփմանը, որտեղ քվեարկում էին կալանավորվածները և ձերբակալվածները։

Երկրորդ բողոքն առնչվում էր թիվ 20/13 ընտրական տեղամասում արձանագրության և ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության պատճենի անհամապատասխանությանը, որն իրականությանը չէր համապատասխանում։

Ինչպես նաև զեկուցագիր է ստացվել տարածքային ընտրական տեղամասերում անժամանակ վիճակահանություն կատարելու մասին։

Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։

Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։