481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններին 39 քաղաքացի դատարանի միջոցով վերականգնել է ընտրելու իր իրավունքը
18:20
19 Փետրվարի 2008

Հայաստանի դատարանները քվեարկության ինը ժամվա ընթացքում ստացել են 53 դիմում նախընտրական վեճերի վերաբերյալ, որոնցից 39-ը բավարարվել է։

«Երևանի  ժամանակով 08.00-ից 17.00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ մուտքագրվել է 53 դիմում»,-երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց  հանրապետության վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։

Նրա տվյալներով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է 31 դիմում, որոնք բավարարվել են,     Սյունիքի մարզում՝ 1 դիմում, որը մերժվել է, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում՝ 10 դիմում, որից 7-ը մերժվել է, 3-ը՝ բավարարվել,Աջափնյակ և Դավթաշեն համայնքներում՝ 1 դիմում, որը մերժվել է, Ավան և Նոր Նորք համայնքներում՝ 5 դիմում, որոնք բավարարվել են, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքներում՝ 1 դիմում, որն ընթացքի մեջ է, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում՝ 4 դիմում, որոնք կարճվել են՝ հայցից հրաժարվելու հիմքով:

Ենգոյանն ավելացրեց, որ բողոքների մերժման հիմնական պատճառը եղել է հայցվորների դիմում ներկայացնելիս Հայաստանի ընտրական օրենսգրքի պահանջներին չհետևելը։

Մամուլի քարտուղարը նշեց, որ ժամը 17.00-ին  Վարչական դատարան բողոք չի ընդունվել։

Հայաստանում փետրվարի 19-ին անցկացվում են համահանրապետական նախագահական ընտրություններ. երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նախագահի ինը թեկնածու։ Հանրապետության ողջ տարածքում ձևավորած բոլոր 1923 ընտրատեղամասերը բաց են տեղի ժամանակով 08.00-ից մինչև 20.00-ն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: