481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիները նախագահական ընտրությունների ընթացքում ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, քան խորհրդարանական ընտրություններին. ԿԸՀ
16:59
19 Փետրվարի 2008

Հայաստանի քաղաքացիները նախագահական ընտրությունների ժամանակ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերում, քան 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը։

«Ժամը 14.00-ի տվյալներով, խորհրդարանական ընտրությունների համեմատ, քաղաքացիների ակտիվությունը Հայաստանի նախագահական ընտրություններին ավելի մեծ է»,-ասաց Բախչագուլյանը։

Նրա խոսքերով, մի քանի ընտրատեղամասում նույնիսկ քվեարկել ցանկացողների հերթեր են գոյացել։

Հայաստանի ԿԸՀ-ի տվյալներով, ժամը 16.00-ին  երկրի նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,48 %-ը, ովքեր ունեն ընտրելու իրավունք։

Հայաստանում փետրվարի 19-ին անցկացվում են համահանրապետական նախագահական ընտրություններ. երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է նախագահի ինը թեկնածու։ Հանրապետության ողջ տարածքում ձևավորած բոլոր 1923 ընտրատեղամասերը բաց են տեղի ժամանակով 08.00-ից մինչև 20.00-ն։

Հայաստանի ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։

Երկրի  նոր ղեկավարի ընտրություններին Հայաստանում հետևում է մոտ 14 հազար դիտորդ՝ 39 տեղական և 6 միջազգային կազմակերպություններից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: