478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ժամը 12:30-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը քվեարկության ընթացքում 6 միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացել
15:31
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. փետրվարի 19-ին` ժամը 12:30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել է 7 ահազանգ՝ քվեարկության ընթացքում տեղի ունեցած 6 միջադեպի վերաբերյալ:

Ինչպես ասվում է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած  հայտարարության մեջ, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ազատություն» ռադիոկայանի հայտարարության համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբից Զեյթունի հանրակացարնում անհայտ անձինք 9-րդ ձև են բաժանել։

Ահազանգը ստուգելու համար հանձնարարություն է տրվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությանը և ստուգմամբ պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Փետրվարի 19-ի դրությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժնի կողմից քաղաքացիներին տրվել է  ընդամենը  4 հատ թիվ 9 ձև. այս քաղաքացիները նախապես հայտնել էին անձնագրի կորստի մասին, ինչի առնչությամբ կազմվել էր անձնագրի կորստի գործ:

Ժամը 11:33-ին ՀՀ նախագահի թեկնածու Ա. Բաղդասարյանի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Ավոյանը հաղորդել է, որ Մալաթիա-Սեբաստիա  համայնքի 8-րդ ընտրատարածքի 8-րդ տեղամասում, թիվ 255 մսուր-մանկապարտեզի մոտ,  տեղի է ունենում ծեծկռտուք:

Ստուգմամբ ահազանգը չի հիմնավորվել:

Մնացած ահազանգերի ստուգման արդյունքների և դատախազության տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումների մասին կհայտարարվի լրացուցիչ:

Երեքշաբթի, փետրվարի 19-ին Հայաստանում ընթանում են համահանրապետական ընտրություններ, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: