482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Տավուշի մարզում կատարված խախտումների մասին տեղեկատվությունը
15:25
19 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է նախագահական ընտրությունների ընթացքում Տավուշի մարզում կատարված խախտումների մասին տեղեկատվությունը, որը տեղադրվել էր ընդդիմադիր ուժերից մեկի ինտերնետ կայքում։

Մասնավորապես, աղբյուրի համաձայն, Տավուշի մարզի Լուսաձոր և Ակնաղբյուր գյուղերում զինվորականների քվեարկության ընթացքում իբրև թե արձանագրվել են խախտումներ։

«Սակայն ստուգման արդյունքներով դրանք չեն հիմնավորվել»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, որը երեքշաբթի ստացավ «Նովոստի-Արմենիան»։

Մասնավորապես, դատախազությունում նշել են, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածով որևէ սահմանափակում զինվորականների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված չէ, եթե նրանք չեն աջակցում որևէ թեկնածուի կամ կուսակցության։

Այս դեպքում նշված անձինք որևէ թեկնածուի չեն աջակցում, այսօր ոչ աշխատանքային օր է, և նրանք տեղամասերում գտնվում են քաղաքացիական հագուստով։

Գլխավոր դատախազությունից նաև հայտնեցին, որ որևէ խախտում չի եղել նաև քվեախցիկները տեղադրելու հարցում։

Հաղորդագրությունում նաև նշվում է, թե, իբր, զինվորականներն այդ ընտրական տեղամասում քվեարկելուց հետո տեղափոխվում են մեկ այլ տեղամաս կրկին քվեարկելու

«Զորամասից չորս ավտոբուսներ զինվորականներին տեղափոխում են տեղամասեր և հերթականությամբ հետ վերադարձնում զորամաս և միևնույն ավտոբուսը կարող է լինել մի քանի տեղամասերում»,- ասվում է Գկլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Փետրվարի 19—ին Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրությունները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։