482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց Երկիր» կուսակցությունը ստացել է երկու դիմում՝ Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ
12:45
19 Փետրվարի 2008

«Օրինաց Երկիր» կուսակցությունը ստացել է երկու դիմում՝ Հայաստանի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը։

«Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանն իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի նախագահի պաշտոնի համար։

Աբրահամյանի խոսքերով, առաջին ընտրախախտման մասին ահազանգը ստացվել է թիվ 179 դպրոցում տեղակայված 8/8 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Վարդանյանից։

«Ինչպես նշել է հանձնաժողովի անդամը, ընտրատեղամասում արհեստականորեն ստեղծվում է անկառավարելի իրավիճակ, ինչը խանգարում է քվեարկության գործընթացի նորմալ ընթացքին», - ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքերով, երկրորդ ահազանգը ստացվել է հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչից այն մասին, որ Զեյթուն համայնքի 3/23 ընտրատեղամասում ընտրողներին ավտոբուսով (ոչ պակաս, քան 23-30 մարդ) բերում են ընտրատեղամաս, նրանց բաժանում են քվեաթերթիկներ և ուղարկում են քվեարկության։

Ինչպես տեղեկացրեց Աբրահամյանը, հենց որ կազմվեն համապատասխան արձանագրությունները, բոլոր տվյալները կներկայացվեն ԿԸՀ։

Հայաստանի ԿԸՀ փոխնախագահ Հարություն Շահբազյանն իր հերթին հայտարարեց, որ այս պահի դրությամբ ընտրությունների անցկացման կարգի խախտման վերաբերյալ ԿԸՀ որևէ բողոք չի ներկայացվել։

Հայաստանում անցկացվում են համահանրապետական նախագահական ընտրությունները։

Հայաստանում ձևավորված բոլոր 1923 ընտրատեղամասերը բաց են ընդունում են ընտրողներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։