486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական մարմինները և ընտրական հանձնաժողովները լիովին պատրաստ են նախագահական ընտրությունների անցկացմանը. նախագահ
19:43
18 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական մարմինները և ընտրական հանձնաժողովներն այսօր լիովին պատրաստ են նախագահական ընտրությունների անցկացմանը։

Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Նշելով, որ ընտրական գործընթացը թևակոխել է եզրափակիչ փուլ, երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների վճռականությունը»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին նախագահի լրատվական ծառայությունից:

Նախագահի խոսքով, կատարվել է մեծ ծավալի նախապատրաստական կազմակերպչական աշխատանք և, այն, ինչ նախատեսված է եղել հանրապետության ընտրական օրենսգրքով, ըստ ժամանակացույցի ամբողջությամբ իրականացվել է:

Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն բավականին ակտիվ է եղել, քարոզարշավին մասնակցել են լայն զանգվածներ, անցկացվել են բազմաթիվ բազմամարդ միջոցառումներ, իսկ իրավապահ մարմինները հիմնականում կարողացել են ապահովել դրանց անվտանգությունը:

Ինչպես նշել է հանրապետության գործող նախագահը, նախագահի բոլոր թեկածուները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց ծրագրերն ու տեսակետներն, օգտվել հեռուստաեթերից:

Քոչարյանը շատ պատասխանատու ժամանակահատված է համարել քվերարկության օրը և դրան հաջորդող օրը` համոզմունք հայտնելով, որ այն կանցնի հանգիստ և առանց միջադեպերի: Նա կառուցողական և արդյունավետ է գնահատել դիտորդական առաքելությունների հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում նախագահը պարզաբանումներ է տվել նաև դիվանագետներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։