+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախընտրական քարոզարշավը գաղափարական պայքարի մասնիկներ չուներ. կարծիք
18:55
18 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահի թեկնածուների քարոզարշավն անցավ առանց գաղափարական պայքարի, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայ հնագետ Աղասի Թադևոսյանը։

«Թեկնածուները քարոզարշավը կառուցում էին՝ հիմնվելով իրենց անձնական ձեռքբերումների և ունակությունների վրա,  նրանց շուրջ համախմբված էին տարբեր գաղափարախոսությամբ ուժեր»,-նշեց նա։

Թադևոսյանը նաև նշեց թեկնածուների ծրագրերի ոչ բավարար ինտենսիվ պատկերացումների մասին։ «Հասարակությանը պետք է մանրամասնորեն ներկայացվեին թեկնածուների ծրագրերը, բայց դրա փոխարեն հենքն ամբողջովին դրվել էր անձի խառնվածքի վրա։ Որպես արդյունք,  շատ ընտրողներ նույնիսկ ծանոթ չեն այն թեկնածուի ծրագրի հետ, ում օգտին քվեարկելու են»,-հայտարարեց նա՝ ավելացնելով, որ գաղափարական պայքարի բացակայության պատճառով  նաև ակտիվ բանավեճեր չեղան։

Իր հերթին, հոգեբան Դավիթ Ջամալյանը նշեց, որ գաղափարական հիմքի բացակայությունը բերում է թեկնածուի հանդեպ ընտրողի հիասթափությանը։

«Ընտրություններից հետո թեկնածուի վարկանիշի ընկնելը պայմանավորված է նրանց ծրագրերում գաղափարական բովանդակության բացակայությամբ»,- նշեց Ջամալյանը։

Նրա խոսքերով, հասարակությունը հիասթափված է քաղաքական վերնախավից, ինչն իր հերթին, թեկնածուների ծրագրերի գաղափարական հիմքի հանդեպ հիասթափության է հանգեցնում։

«Ընտրողների ակնկալված բարձր ցուցանիշը խոսում է այն մասին, որ հասարակությունն անտարբեր չէ իր ապագայի հանդեպ։ Բայց այն, որ թեկնածուներն ակտիվորեն չեն ներկայացնում իրենց ծրագրերն ու գաղափարները, ընտրողին հանգեցնում է «չարյաց փոքրագույնը» գաղափարի ձևավորմանը»,-նշեց նա։

Ջամալյանը նաև նշեց, որ նախընտրական շրջանում հասարակության մեջ սրված մթնոլորտը պետության համար խնդիր է ներկայացնում։

«Ապագա նախագահի համար գլխավոր խնդիր է լինելու հասարակության համախմբումը, ատելության և կասկածի մթնոլորտի արմատապես վերացումը»,-նշեց Ջամալյանը։

 Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին, երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։