484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի գրասենյակում վերծանվում է Երևանում վթարի ենթարկված CRJ-100 ինքնաթիռի ինքնաձայնագրիչների տեղեկությունը
17:38
18 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) գրասենյակում վերծանվում է «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 EW-101PJ ինքնաթիռի ինքնաձայնագրիչների վրա ձայնագրված տեղեկատվությունը։ Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2008թ. փետրվարի 14-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինչպես հաղորդվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում, CRJ-100 ինքնաթիռի սև արկղերը նախօրեին տեղափոխվել են Մոսկվայում գտնվող կոմիտեի գրասենյակ։ «Օդային վթարի հանգամանքները պարզելու հետաքննությունն իրականացնելիս սև արկղերի տեղեկությունների վերծանման աշխատանքների ընթացքում դրանց վրա ձայնագրված ողջ պարամետրիկ և ձայնային տեղեկատվությունը հաջողությամբ կրկնօրինակվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեղեկատվությունը տրամադրվել է Հետաքննության հանձնաժողովի հետագա ուսումնասիրմանը, որի կազմում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, Հայաստանի և Բելառուսի ավիացիոն վարչությունների, Կանադային տրանսպորտի անվտանգության վարչության ներկայացուցիչները։

Փետրվարի 14-ին տեղական ժամանակով 04։18 րոպեին բելառուսական «Բելավիա» ավիաընկերությանը պատկանող CRJ-100 տիպի ինքնաթիռը թռիչքի պահին ձախ թևով թեքվել է, հարվածել թռիչքուղուն, որից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով օդանավը կիսվել է երկու մասի։

Ինքնաթիռում գտնվող 18 ուղևորները և անձնակազմի երեք անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս Երևանի հիվանդանոցներում դեռևս վեց մարդ կա։ Զոհեր չկան, տուժածներից մեծ մասը առաջին օգնությունը ստացել են տեղում։

Փետրվարի 15-ին իր աշխատանքներն է սկսել ավիավթարի հետաքննության հատուկ հանձնաժողովը, որի կազմում են ՄԱԿ-ի, Հայաստանի, Բելառուսի և Կանադայի ներկայացուցիչները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։