-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընտրական համակարգը պատարստ է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կազմակերպմանը
17:00
18 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընտրական համակարգը պատարստ է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կազմակերպմանը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը։

«Կենտորնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի և կանոնադրության համաձայն, ընտրական հանձնաժողովը իրականացրել և շարունակում է իրականացնել ընտրական գործընթացի նախապատրստման համար անհրաժեշտ իր վրա դրված բոլոր գործողությունները»,- ասաց նա։

Բախչագուլյանը նշեց, որ փետրվարի 17-ին ավարտվել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, և ԿԸՀ-ն դիմել է բոլոր լրատվամիջոցներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ քարոզչական նյութերի հրապարակումներից։

«Այսօր ընտրողների համար քվեարկության օրն իրենց կատարելիք ընտրության մասին խորհրդածելու օր է»,- ասաց Բախչագուլյանը։

Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն նախօրեին վերջացրել է ընտրական քվեաթերթիկները տարածքային ընտրական տեղամասերին բաժանելու ցանկերի կազմումը։ Նրա խոսքով, արդեն այսօր տարածքային ընտրական հանձնաժողովները կստանան համապատասխան քանակությամբ ընտրական քվեաթերթիկներ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրվելու է ԿԸՀ կայքում։ «Դրանով հանդերձ, մենք փորձում ենք հասարակությանը նույնպես ներգրավել ընտրական ողջ գործընթացը վերահսկելու հարցում»,- ասաց Բախչագուլյանը։

Նա հստակեցրեց, որ բոլոր փաստաթղթերը և քվեաթերթիկները ընտրական տեղամասեր են հասցվում «Հայինկաասցիայի» մեքենաներով, իսկ քվեաթերթիկների պահպանության համար պատասխանատու է ոստիկանությունը։

Ընտրական գործընթացն ավարտելուց հետո բոլոր արձանագրությունները, կնիքները և քվեաթերթիկները հասցվելու են ԿԸՀ-ին նույնպես «Հայինկաասցիայի» մեքենաներով։

ԿԸՀ քարտուղարը նաև հաղորդեց, որ արդեն այսօր բոլոր ընտրական տեղամասերը կստանան անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո կընտրվի երեք մարդ, որոնք պետք է ստորագրեն ընտրական քվեաթերթիկները և ընտրացուցակները։

Երեկոյան  բոլոր ընտրական տեղամասերը պետք է ամբողջովին հագեցած լինեն ընտրությունների համար անհրաժեշտ սարքավորումներով։

«Փետրվարի 19-ին, առավոտյան ժամը 7-ին ընտրական տեղամասերի հանձնաժողովների ներկայացուցիչները կհստակեցնեն հանձանժողովի յուրաքանչյուր անդամի պարտականությունը, որը նա պետք է կատարի ընտրությունների օրը»,- ասաց Բախչագուլյանը։

Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին՝ ժամը 08։00-ից մինչև 20։00։ Նրա խոսքով, այն անձինք, ովքեր ժամը 20։00 ընտրական տեղամասի փակման ժամանակ կգտնվեն ներսում, կարող են քվեարկել։

«Ընտրական գործընթացը որևէ պատճառով չի կարող երկարաձգվել»,- ամփոփեց Բախչագուլյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: