478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ամփոփվել են գրական մրցույթի արդյունքները
16:42
18 Փետրվարի 2008

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) երկուշաբթի մրցանակներ են շնորհվել գրական երկրորդ մրցույթի հաղթողներին։

Ինչպես մրցանակների շնորհման արարողության ժամանակ  հայտնեց Գրողների միության նախագահ, ժյուրիի անդամ Լևոն Անանյանը, առաջին տեղը մրցույթում գրավել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Ոսկանյանը։

Գրականության մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ  կուրսի ուսանողուհի Մարիամ Կարապետյանը։ Երրորդ տեղը բաժին է ընկել կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի Անի Պապյանին։

«Այս օրն իսկական տոն է մեզ համար, որն արդեն ավանդական է դարձել»,-ասաց Անանյանը։ Գրողների միության ղեկավարը նաև նշեց նման մցույթների անցկացման կարևորությունը։

«Մրցույթի մասնակցները ներկայացրել են չափազանց հետաքրքիր ստեղծագործություններ։ Սա  լավ սկիզբ է ոչ միայն ուսանողների, այլև մեր գրականության ապագայի համար։ Չէ որ հատկապես այս երիտասարդ ստեղծագործողների ուսերին է դրված մեր գրականության ապագան»,-ավելացրեց Անանյանը՝ առաջարկելով ընդլայնել գրականության մրցույթի շրջանակները։

«Ես առաջարկում եմ 2009թ. անցկացնել արդեն միջբուհական մրցույթ»,-ավարտեց նա։ Իր հերթին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ մրցույթի մասնակիցներ են դարձել ոչ միայն բանասիրական ֆակուլտետի, այլև կրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ուսանողները։

«Այս մրցույթի անցկացման նպատակը ոչ միայն տաղանդավոր երիտասարդության բացահայտումն է, այլև գրական ճաշակի զարգացումն անգամ այն մարդկանց մոտ, ովքեր չեն գրում»,-ասաց ռեկտորը։

Սիմոնյանը նաև հայտնեց, որ հաղթողների ստեղծագործությունները, ինչպես նաև լավագույն աշխատանքները կհրատարակվեն «Մուտք» գրական հավաքածուի մեջ։

 Երիտասարդ ստեղծագործողների գրական մրցույթն անցկացվում է Երևանի պետական համալսարանում Հայաստանի գրողների միության հետ համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: