486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ռուսական գրքի կենտրոնը Ռուսաստանի դաշնային խորհրդից որպես նվեր ստացել է 5 հազար օրինակ գիրք
16:38
18 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական գրքի կենտրոնը Ռուսաստանի դաշնային խորհրդից որպես նվեր ստացել է 5 հազար օրինակ գիրք։ Ինչպես գրքերի հանձնման հանդիսավոր արարողությանը հայտարարեց Ռուսաստանի դաշնային խորհրդի անդամ Վալդիմիր Ռուշայլոն, դա թույլ կտա համալրել Հայաստանի գրադարանային ֆոնդերը և առավել խորությամբ ուսումնասիրել ռուսաց լեզվով տպագրված գրական ստեղծագործությունները։

«Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր կատարում ենք մենք, ամրացնում է ռուս-հայկական փոխհարաբերությունները և ողջ կրթական համակարգը»,- ասաց նա։

Նշելով, որ Հայաստանի ռուսական գրքի կենտրոնին գրքեր տրամադրելու առաջին ակցիան տեղի է ունեցել ԱՊՀ գործկոմի շրջանակներում, Ռուշայլոն ընդգծեց, որ չնայած որոշակի ձևափոխությանը, ակցիայի բովանդակությունը մնում է նույնը՝ «հարգանք և սեր միմյանց նկատմամբ»։
 
ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի խոսքով, պատամկան փորձը վկայում է այն մասին, որ երկկողմ փոխհարաբերությունների կառուցման հիմնաքարը հանդիսանում է արարումը։

«Ռուսական գրքի կենտրոնը ծառայելու է բացառապես արարման նպատակներին, նպաստելու է Հայաստանի ողջ տարածքով մեկ ռուսաց լեզվի տարածմանը և խորացված ուսուցմանը, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև նոր և ժամանակակից կապերի հաստատմանը՝ որպես հիմք ընդունելով, որ ամենաքաղաքակիրթ և միջազգային լեզուն մշակույթի լեզուն է»,- ասաց նա։

Իր հերթին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ Դաշնային խորհրդի նվերը հասցեգարված է Հայաստանի աճող սերնդին, որը պետք է սիրի և պաշտի գիրքը՝ ինչպես  իրենց ծնողների սերունդը։

«Մենք հույս ունենք, որ այն բոլոր գործընթացները և ծրագրերը, որոնք այդ ուղղությամբ իրականացվում են Ռուսաստանում և Հայաստանում, նպաստելու են ընթերցանության մակարդակի ակտիվացմանը և քաղաքակիրթ հասարակության ձևավորմանը»,- ասաց նա։

Հայաստանի ռուսական գրքի կենտրոնին Դաշնային խորհրդի կողմից տրամադրած գրքերի թվում են Ռուսաստանում հրատարակված ռուս և արևմտաեվրոպական հեղինակների մանկական, պատանեկան, գիտահանրամատչելի, պատմական և գեղարվեստական գրականության նմուշները։ Գրքերի առաջին խմբաքանակը՝ 9 հազար օրինակ, Կենտրոնին որպես նվեր հանձնվել է 2007 թվականին։

Ռուսական գրքի կենտրոնը ստեղծվել է Հայաստանում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2005 թվականի պաշտոնական այցի շրջանակներում՝ ՌԴ առաջին տիկին Լյուդմիլա Պուտինայի անմիջական մասնակցությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։