484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը իրականացնելու է նախագահական ընտրությունների անկախ մոնիտորինգ
16:00
18 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.  «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ անկախ մոնիտորինգ  է իրականացնելու։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն պատգամավորական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Ժառանգությունը կիրականացնի ողջ ընտրական գործընթացի հետևողական մոնիտորինգ։ Մոնիտորնինգն իրականացվելու է երկու հիմնական ուղղություններով, հատկապես՝ քվեարկած քաղաքացիների քանակի վերահսկում և խախտումների արձանագրում»,-ասաց նա։

Սաֆարյանի խոսքերով, այս նպատակներն իրականացնելու համար կուսակցության գրասենյակում  ստեղծվելու է կենտրոնացված լրատվական կենտրոն, որտեղ ընդունված տվյալներն ամեն երեք ժամը մեկ հրապարակվելու են մամուլի ասուլիսների ժամանակ։ Ինչպես նշեց խմբակցության քարտուղարը, քվեարկության մասնակից քաղաքացիների քանակի և խախտումների վերաբերյալ տեղեկությունները կընդունվեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկված «ժառանգության» անդամների կողմից։  

Կուսակցության տեղեկատվական կենտրոնում  կգործի նաև արագ արձագանքման խումբ՝ «Ժառանգություն» կուսակցության և խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանի ղեկավարությամբ, ով ըստ խախտումների վերաբերյալ ստացված  տեղեկատվության, կայցելի ընտրատեղամասեր։

«Արագ արձագանքման խումբը հիմնականում  այցելելու է Երևան և մոտակա մարզեր, Հայաստանի մնացած հատվածներում իրավիճակը կվերահսկի «Ժառանգության» պատգամավորական խմբակցությունը»,-հայտնեց պատգամավորը։

 Սաֆարյանը նկատեց, որ կուսակցությունը նման աշխատանքի փորձ ունի դեռ 2005թ. Հայաստանում անցկացված Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ անցկացված հանրաքվեի ժամանակ։ 2007թ. մայիսի 12-ի պատգամավորական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» նախաձեռնող խմբի կողմից արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, որոնք հետագայում ընդդիմությունն օգտագործել է Սահմադրական դատարան դիմելու համար։

Խմբակցության քարտուղարը հայտնեց, որ ներկայումս մոնիտորինգային առաքելությունը կուսակցության կողմից կիրականացվի ավելի հստակ և համակարգված՝ հիմք ունենալով կուտակված փորձը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: