486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցած հրդեհը չի խոչընդոտել այնտեղ ընտրատեղամաս ստեղծելուն
14:56
18 Փետրվարի 2008

Երևանի Խաչատուր Աբովյանի անվ. թիվ 2-ը դպրոցում տեղակայված ընտրատեղամասը, որտեղ փետրվարի 16-ին   հրդեհ էր բռնկվել, պատրաստ է ընդունել ընտրողներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը։

Նրա խոսքերով, դպրոցի տարածքում է գտնվում 10-րդ ընտրատարածքի ընտրատեղամասերից մեկը։

«Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ ընտրատեղամասում որևէ խնդիր չկա, և այն պատրաստ է ընդունել ինչպես ընտրական հանձնաժողովին, այնպես էլ այդ ընտրատեղամասում քվեարկող ընտրողներին», - ասաց Բախչագուլյանը։

Նա նշեց, որ դպրոցում էլեկտրամատակարարման խնդիրներ կային, սակայն այսօրվա դրությամբ այդ հարցն արդեն լուծվել է, և ընտրատեղամասն ապահովված է էլեկտրականությամբ։

«Հաշվի առնելով, որ սույն ընտրատեղամասում խնդիրներ չկան՝ ԿԸՀ-ն նպատակահարմար չի համարում ընտրատեղամասը այլ վայր տեղափոխելը», - ասաց Բախչագուլյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։

Փետրվարի 16-ին այրվել էր Երևանի կենտրոնում գտնվող Խաչատուր Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցի տանիքը։ Դեպքի վայրում աշխատում էին ավելի քան տասը հրշեջ հաշվարկներ, զոհեր և տուժածներ չկան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։