478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնությունը մոտ 100 զանգ է ստացել
14:38
18 Փետրվարի 2008

Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ իրավական օգնություն տրամադրող նախաձեռնության «թեժ գիծը» մոտ 100 զանգ է ստացել։ Այս մասին երկուշաբթի Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտնեց «Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնության անդամ Լիլիթ Պետրոսյանը։

«Հարցերի հիմնական մասը վերաբերում էր նրանց ընտրական ցուցակներում ընդգրկելուն, նաև բնակության, այլ ոչ թե գրանցման վայրում քվեարկելու իրավունքին»,-ասաց նա։

Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, քաղաքացիները, ովքեր քվեարկության օրը բացակայում են իրենց գրանցված վայրից, իրավունք են ստանում քվեարկել իրենց գտնվելու վայրում։

Պետրոսյանը հայտնեց, որ ներկայումս նախաձեռնության իրավաբանները նյութեր են պատրաստում նախընտրական բողոքները դատարանում բողոքարկելու համար՝ ընդհուպ մինչև Եվրոպական դատարան։

Նրա խոսքերով, Հայաստանում և բոլոր մարզերում ընտրության օրը ընտրողներին արագ իրավական օգնություն տրամադրող քառասուն մեքենա է աշխատելու։

«Եթե 2007թ. խորհրդարանական ընտրություներին աշխատում էր արագ իրավական օգնություն տրամադրող 15 մեքենա, ապա այս տարի մենք մեծացրել ենք դրանց թիվը և ընդլայնել ենք մեքենաների անձնակազմի թիվը։ Այժմ ամեն մեքենայում, բացի քաղաքական ակտիվիստներից և իրավաբաններից, ովքեր ինքնակամ են մասնակցում ծրագրին, լինելու են նաև դիտորդներ և լրագրողներ»,-ասաց նա։

Պետրոսյանն ընդգծեց, որ նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել դիտորդների հետ և նրանց կոչ է անում՝ անհրաժեշտության դեպքում զանգել «թեժ գիծ»՝ 080 080 804 հեռախոսահամարով։

Հայ ընտրողներին իրավական օգնություն տրամադրող իրավական նախաձեռնությունը հիմնվել է 2006թ. դեկտեմբերին և առաջին անգամ փորձարկվել է 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ներկայումս ««Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնությունը» միավորում է 52 հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի բոլոր մարզերում։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: