478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի են ունեցել տեղեկատվական ապահովման խնդիրների վերաբերյալ քննարկումներ
12:26
18 Փետրվարի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում տեղի է ունեցել «Տեղեկատվական ապահովումը՝ որպես ժողովրդավարության սկզբունքների կայացման մեխանիզմ» թեմայով բանավեճ, որն իրականացրել է Ղարաբաղի «Հարմոնիա» ոչ կառավարական կազմակերպությունը՝ «Ժողովրդավարացում» նախագծի շրջանակներում՝ International Alert-ի ֆինանսական աջակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, «Հարմոնիա» կազմակերպության ղեկավար Ջուլիետա Առուստամյանը հայտարարել է, որ նախագծի նպատակը երիտասարդության ստեղծագործական ներուժի բացահայտումն է, նրանց քաղաքացիական ակտիվության խթանումը, ժողովրդավարական սկզբունքներին հաղորդակից դարձնելը և հակամարտության ընկալման փոփոխությունը։

«Նախագծի արդյունքներով կընտրվեն դրա առավել ակտիվ մասնակիցները, որոնք դասընթացներ անցնելուց հետո կհանդիպեն Ադրբեջանի երիտասարդների հետ, որտեղ ևս իրականացվում է նմանատիպ նախագիծ», - նշել է Առուստամյանը։

Բանավեճին, որպես հատուկ հյուր, հրավիրվել էին լրագրողներ Կարինե Օհանյանը («Դեմո» հասարակական թերթ) և Նաիրա Հայրումյանը (Кarabakh-open էլեկտրոնային հրատարակություն), որոնց մասնակցությունն առավել աշխաժություն էր հաղորդում բանավեճին։

Միջոցառման մասնակիցները, մասնավորապես, երիտասարդներն իրենց կարծիքն են հայտնել տեղեկատվական ապահովման և խոսքի ազատության խնդրի տարբեր  կողմերի վերաբերյալ։ Մասնավորապես, նշվել է այլընտրանքային հրատարակությունների առկայության անհրաժեշտությունը, որոնք թույլ կտային հասարակությանը օբյեկտիվ և ամբողջական պատկերացում կազմել այս կամ այն իրադարձությունների և գործընթացների վերաբերյալ։

«Ժողովրդավարացում» նախագիծն իրականացվելու է 3 ամիսների ընթացքում։ Ծրագրվում են նաև բանավեճեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝ «Սեփական իրավունքների մասին իրազեկ լինելը՝ որպես ժողովրդավարացման  հնարավորություն» և «Հասարակության ժողովրդավարացումը և հակամարտության փոփոխության հնարավորությունները»։

Ներկայումս Ղարաբաղի «Հարմոնիա» կազմակերպությունը միավորում է ավելի քան 30 կանանց։ Կազմակերպության նպատակներն են՝ խաղաղության համար պայքարը, Արցախի կանանց հոգևոր և մասնագիտական մակարդակի բարձրացումը, հանրապետության հասարակական կյանքին նրանց ներգրավելը։

Կազմակերպությունը փորձում է նաև իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ։ Մասնավորապես, «Հարմոնիան» իրականացնում է «վստահության կամուրջների» կազմակերպմանը, թշնամու կերպարի չեզոքացմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանն ուղղված նախագծեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: