484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առաջին ատյանի դատարանները 2007թ. քննության են առել ավելի քան 2,6 հազ. քրեական գործ
18:03
15 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին ատյանի դատարանները 2007թ. քննության են առել ավելի քան 2604 քրեական գործ՝ 2006թ. 3940-ի դիմաց։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական գործերի պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը՝ ամփոփելով 2007թ. հանրապետության դատական համակարգի գործունեությունը։

«2007 թվականին ՀՀ առաջին ատյանի դատարանները ստացել են 3201 քրեական գործ, որոնցից, ըստ էության, քննվել  է 2604 գործ։ Ըստ էության քննության առնված քրեական գործերից 165-ը հարուցվել էր անչափահասների դեմ»,- տեղեկացրեց Ավետիսյանը։

Նրա խոսքերով, ըստ էության քննված քրեական գործերից 146-ը կարճվել  է, 47 գործերով անմեղսունակ ճանաչված անձանց նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադիր միջոցներ, 13 գործ ուղարկվել է վերաքննության, իսկ 323 գործ քննվելու է 2008 թվականին։

Ցուցանիշները համեմատելու համար Ավետիսյանը հաղորդեց, որ 2006 թվականին հանրապետության առաջին ատյանի դատարաններն, ըստ էության, քննել են 3041 գործ, որոնցից 148-ը՝ անչափահասների նկատմամբ։ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական գործերի պալատի նախագահն ավելացրեց, որ ըստ էության քննված քրեական գործերից 285-ը կարճվել են։

«Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ առաջին ատյանի դատարանները քննել են նաև 9829 միջնորդություն, որոնցից 9570-ը՝ բավարարվել են, իսկ 252-ը՝ մերժվել, 7-ը այդպես էլ չեն քննվել»,- ավելացրեց Պալատի նախագահը։

2008թ. հունվարի 1-ից Հայաստանում գործում է նոր դատական համակարգ, որի ստեղծումը նախատեսվում էր 2007թ. փետրվարի 21-ին ընդունված Հայաստանի Դատական օրենսգրքով։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանում գործում են ընդհանուր իրավասության, մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարաններ, Վարչական դատարան, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։