483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարության Ավիացիոն ինստիտուտում բացվել է անգլերեն լեզվի լինգաֆոնային կաբինետ
17:30
15 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան Ավիացիոն ինստիտուտում բացվել է արդիականացված և ժամանակակից սարքավորումներով հագեցած անգլերեն լեզվի ուսուցման լսարան։

Ինչպես ուրբաթ բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, լսարանը կարևոր դեր է խաղում հայ զինվորներին և սպաներին անգլերեն դասավանդելու գործում։

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար հայ սպաներին անհրաժեշտ է իմանալ անգլերեն, քանի որ մենք անցկացնում ենք համատեղ զորավարժություններ, ինչպես նաև խաղաղապահ առաքելություն ենք իրականացնում Իրաքում և Կոսովոյում, իսկ հետագայում հնարավոր է՝ նաև աշխարհի այլ թեժ կետերում»,- ասաց նա։

Նախարարի խոսքերով, արտասահմանում հայ սպաների անգլերեն  սովորելը բավականին թանկ է, և առավել մատչելի է ուսուցումը կազմակերպել հանրապետությունում։

«Արդիականացված կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով և միանգամայն համապատասխանում է անգլերեն լեզվի դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտ չափանիշներին»,- ասաց նա։

Հարությունյանը նշեց, որ Հայաստանում արդեն գործում է 10 նման լսարան, սակայն անհրաժեշտ է ստեղծել ևս տասը նման դասարաններ։

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը նշեց, որ լսարանը ստեղծելու համար ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 93 հազար դոլար։

«15 համակարգիչներից բաղկացած ցանցը միացված է դասախոսի համակարգչին, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում՝ արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար»,- ասաց նա։

Նրա խոսքերով, լսարանը արդիականացվել է ԱՄՆ կառավարության «Միջազգային ուսուցում և դասընթացներ» ծրագրի շրջանակներում։

«Այս ծրագրի շրջանակներում 2003 թվականից սկսած  սարքավորումներով հագեցվել է երեք նմանատիպ լսարան, իսկ ՀՀ ԶՈՒ 110 սպաներ անգլերեն լեզվի դասընթացներ են անցել ԱՄՆ-ում»,- ասաց դիվանագետը։ Նա նշեց, որ նախագծի շրջանակներում Ավիացիոն ինստիտուտի երկու դասախոսներ իրենց որակավորումը բարձրացնելու են ԱՄՆ-ում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։