484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու է ընտրազանգվածի 68%-ը. սոցիոլոգ
16:09
15 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի ընտրողների միջինը 68%-ը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

 «Նման կանխատեսումը օրինաչափ է Հայաստանի համար»,-ասաց նա։

Ադիբեկյանի խոսքերով, ընտրողների ավելի մեծ տոկոս կարող է լինել կամ տոտալիտար պետություններում, որտեղ ընտրազանգվածը ստիպողաբար է մասնակցում ընտրություններին, կամ այն պետություններում, որտեղ հեղափոխության վտանգ կա, երբ «ամբողջ ժողովուրդը մի մարդու նման ընտրությունների է գնում»։

«1992 թ.-ից հետո Հայաստանում տարբեր ընտրությունների նախաշեմին իմ թիմի  արած մեծաքանակ հարցումերը վկայում են այն մասին, որ քվեարկության օրն իր քաղաքացիական պարտքը կատարում է ընտրողների 53,5-69%-ը»,-ասաց նա։

Ադիբեկյանը հայտնեց, որ Հայաստանում անցկացրած սոցհարցումների  արդյունքների համաձայն, ընտրություններին չի մասնակցի ընտրազանգվածի 4,5 %-ը, 2,5%-ը տարբեր պատճառներ է բերում, որոնք կարող են ազդել ընտրություններին գնալու՝ նրանց որոշման վրա, իսկ 24%-ը բոլորովին չի հետաքրքրվում ընտրություններով։

«Փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում  ընտրություններով, իրոք չեն գալիս ընտրատեղամասեր»,- պարզաբանեց նա։

Սոցիոլոգը նշեց, որ հարցվածերի 90,5%-ն ընտրություններին իր մասնակցության հստակ պատճառներ է բերում, դրանց թվում են՝ քաղաքացիական պարտքը կատարելու անհրաժեշտությունը (69%), իշխանության ձևավորմանը մասնակցելու ցանկությունը 9(%), ցանկությունը, որպեսզի իր քվեաթերթիկը չօգտագործվի ուրիշ անձի կողմից (12%) և այլ պատճառներ։

 «Այն 6% ընտրողներից, ովքեր չեն ուզում մանակցել ընտրություններին, 1%-ը պատճառներից առաջինը համարում է քաղաքականության հանդեպ իր անլուրջ վերաբերմունքը և այն, որ իր ձայնից ոչինչ կախված չէ, իսկ 3%-ը կասկած է հայտնել ընտրությունների արդարացիությանը»,-պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ հարցվածների 1%-ը այլ պատճառներ է բերել։

Փետրվարի 8-9-ը Հայաստանի գյուղական, քաղաքային և մարզային 60 բնակավայրերում անցկացված սոցհարցմանը մասնակցել է 2400 մարդ՝ նախատեսված 3140 –ից։

Հայաստանի ԿԸՀ տվյալներով, Հայաստանի ընտրողների ցուցակվում հաշվառված է 2 մլն. 320 հազ. 375 մարդ։

Հայաստանում նախագահական ընտրությունները կայանալու են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի ընտրություններին մասնկացելու է ինը թեկնածու։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: