480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ընտրողները ցանակնում են ունենալ ազնիվ և հայրենասեր նախագահ. սոցհարցում
16:06
15 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ ընտրողները ցանկանում են ունենալ ազնիվ, հայրենասեր, ժողովրդին օգնող և նրա մասին հոգացող նախագահ։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ամենից հաճախ և առաջին հերթին հենց այդ որակներն են թվարկել սոցհարցման մասնակիցները։

«Կարևորությամբ երկրորդ տեղում բերվում է առաջնորդ և լավ ղեկավար լինելու ունակությունը, այնուհետև նշվում են կրթության մակարդակը, մասնագիտական հմտությունները, ինչպես նաև բարոյական հատկանիշները»,- ասաց նա։

Ադիբեկյանը բերեց նաև մի շարք առաջնային խնդիրներ, որոնք նշել են սոցհարցման մասնակիցներն ի պատասխան՝ «Նախագահ դառնալու դեպքում ո՞ր խնդրին առաջնահերթ լուծում կտայիք» հարցին։

«Հարցվածների մեծ մասը՝ 57,1 տոկոսը, առաջին հերթին կլուծեին աշխատատեղերի ստեղծամն հարցը, 18,2 տոկոսը կհաղթահարեին աղքատությունը, 14,1 տոկոսն առանձնացրեցին նպաստների և թոշակների բարձրացման հարցը, 10,7 տոկոսը կզբաղվեին տնտեսական աճը ապահովելու գործով, 7,8 տոկոսը կենտրոնացան բանակի, պաշտպանության և ղարաբաղյան հակամարտության հարցերի վրա, 6,5 տոկոսը կպայքարեին կոռուպցիայի դեմ, 5,1 տոկոսը երկրում կարգ ու կանոն կհաստատեին, 4,7 տոկոսը կբարձրացնեին բուժօգնության մատչելիության աստիճանը, 4,2 տոկոսը կբարձրացնեին պետական ծառայողների աշխատավարձը, 4,1 տոկոսը կապահովեին մասնագիտական կրթություն ստանալու մատչելիությունը, իսկ 3,9 տոկոսը կզբաղվեին մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- հաղորդեց նա։

Փետրվարի 8-9-ը Հայաստանի 60 գյուղական, քաղաքային և մարզային  բնակավայրերում անցկացված սոցհարցմանը մասնակցել է 2400 մարդ՝ նախատեսված 3140-ից։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։