480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունը զգուշացնում է ընտրախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
13:12
15 Փետրվարի 2008

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը  զգուշացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մի շարք ընտրախախտումների համար  նախատեսված  է  քրեական պատասխանատվության մասին։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Գլխավոր դատախազության ընտրությունների վերահսկման աշխատանքային խումբ։

 Տեղեկատվության մեջ նշվում է, որ քրեական հանցագործություններ են համարվում  հետևւյալ ընտրախախտումները՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը /ՔՕ 149– րդ հոդված/։

- ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը /ՔՕ 150– րդ հոդված/,

- ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը /ՔՕ 151– րդ հոդված/,

- ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը /ՔՕ 152– րդ հոդված/,

- մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը /ՔՕ 153-րդ հոդված/,

- քվեարկության գաղտնիությունը խախտելը /ՔՕ 154-րդ հոդված/,

- կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը /ՔՕ 1541 – րդ հոդված/,

-ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը /ՔՕ 1542– րդ հոդված/,

- ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը /ՔՕ 1543 – րդ հոդված/,

- զենքով՝ տեղամասային կենտրոն մուտք գործելը /ՔՕ 1544 – րդ հոդված/,

- վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվական միջոցներին ներկայացուցիչներին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը /ՔՕ 154 5 – րդ հոդված/։

Աշխատանքային խումը խնդրում է, որ նմանատիպ  խախտումներ արձանագրելու պարագայում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին կամ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 56-29-45 հեռախոսահամարով:

Գլխավոր դատախազության ընտրությունների վերահսկման աշխատանքային խումբը ստեղծվել է հունվարի 21-ին,  խմբի կազմում են դատախազության աշխատակազմի աշխատակիցներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։