480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական լրատվամիջոցների մեծամասնությունը կողմնապահ են մի շարք թեկնածուների նախընտրական արշավի լուսաբանման հարցում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
13:05
15 Փետրվարի 2008

Հայկական լրատվամիջոցների մեծամասնությունը լուսաբանում են Սերժ Սարգսյանի նախընտրական արշավը բարենպաստ լույսի ներքո, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումը մեծապես բացասական բնույթ է կրել։

Ինչպես նշվում է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, հունվարի 21-ից փետրվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ) ողջամիտ արդարություն է ցուցաբերել բոլոր ինը թեկնածուների նախընտրական քարոզարշավների լուսաբանման նկատմամբ։ Միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեության լուսաբանումը մեծամասամբ պարունակել է քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուների լուսաբանումը ընդհանուր առմամբ եղել է դրական կամ չեզոք։

Ինչպես նշում են ԵԱՀԿ-ի դիտորդները Հայաստանի հանրային ռադիոն նախընտրական գործընացների լուսաբանմանն ավելի քիչ ժամանակ է հատկացնում, քան ՀՀՀ-ն, սակայն ընդհանուր առմամբ դրսևորում է համանման մոտեցումներ։

Մոնիտորինգի ենթարկված վեց մասնավոր հեռուստաալիքներից Հ2-ը, դիտորդների գնահատմամբ, ինը թեկնածուներին ընդհանուր առմամբ արդարացիորեն է եթերաժամ տրամադրել։

«Արմենիա» հեռուստաալիքով Սերժ Սարգսյանի լուսաբանման ծավալը մոտ երկու անգամ գերազանցել է մյուս թեկնածուներից որևէ մեկի լուսաբանման ծավալը։

Զեկույցի հեղինակների կարծիքով, «Շանթ» հեռուստաալիքը վեց թեկնածուներին էլ արդարացի ծավալով եթերաժամ է տրամադրել, «ԱԼՄ»-ն եթերաժամի մոտ 75 տոկոսը հատկացրել է երեք թեկնածուների, իսկ «Երկիր Մեդիա»-ն բոլոր ինը թեկնածուներին հատկացված եթերաժամի մեծ մասը (մոտ 36 տոկոսը) տրամադրել է Վահան Հովհաննիսյանին։

Ինչ վերաբերվում է թեկնածուներին տրված գնահատականներին, ապա իշխանամետ թեկնածու Սերժ Սարգսյանը հիմնականում ներկայացվում է դրական համատեքստում, թեկնածուներից յոթի վերաբերյալ հեռուստաալիքները խուսափում են քննդատական նյութեր ներկայացնել, մինչդեռ վեց մասնավոր հեռուստաընկերություններից երեքի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի լուսաբանումը մեծապես բացասական բնույթ է կրել։

Լևոն Տեր-Պետրոսյանի բացասական լուսաբանումը մասամբ պայմանավորված է այն հաճախականությամբ, որով մյուս թեկնածուները, մասնավորապես Արտաշես Գեղամյանը, ինչպես նաև գործող նախագահը քննադատել են Լևոն Տեր-Պետրոսյանին։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նաև նշվում է, որ բոլոր հեռարձակվող լրատվամիջոցների լրատվական ծրագրերը (բացառությամբ Ազատություն ռադիոկայանի) գրեթե ամբողջովին բաց են թողել Սերժ Սարգսյանի և գործող նախագահի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված քննադատական ակնարկները, այնուամենայնիվ նախկին նախագահն անվճար եթերաժամի ընթացքում երբեմն քննադատել է իշխանություններին։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։