478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ն հրապարակել է Հայաստանի նախընտրական գործընթացների մասին միջանկյալ երկրորդ զեկույցը
11:54
15 Փետրվարի 2008

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ն հրապարակել է 2008 թ.-ի հունվարի 27-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի նախընտրական գործընթացների մասին միջանկյալ երկրորդ զեկույցը։

ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված զեկույցի համաձայն՝ Հայաստանում բոլոր 1923 ընտրատեղամասային հանձնաժողովները ձևավորված են ընտրություններն ապահովելու համար։

 Ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման կուրսերը (գործում են հունվարի 30-ից) իրականացվում են բավարար մակարդակի վրա։

Բացի դրանից, ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի դիտորդները նշում են, որ ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահների ճնշող մեծամասնությունը նշանակվել է երկրի նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից։

 Փաստաթղթի հեղինակները տեղեկացնում են, որ ինը թեկնածուներից ութն անց են կացրել հանրահավաքներ, որոնց մեծամասնությունը տեղի է ունեցել խաղաղ պայմաններում, չնայած եղել են նաև անկարգություններ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի երկու միջոցառումների ընթացքում։

«ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ առաքելության դիտորդներին հայտնի են հինգ դեպքեր, երբ վայրագության, հրաձգության կամ հնարավոր դիտավորյալ հրկիզման հետևանքով վնաս է հասցվել կուսակցության կամ թեկնածուի նախընտրական շտաբերին», - նշվում է փաստաթղթում։

Դիտորդների կարծիքով, երկրի մարզերում դժվար է տարբերել նախընտրական քարոզչությունը տեղական ինքնավար մարմինների կողմից կատարած աշխատանքների հրապարակումից։

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի առաքելության դիտորդության համաձայն՝ լրատվամիջոցների մեծ մասը թեկնածուներին հավասար ժամանակ է հատկացրել՝ ի տարբերություն անցած զեկույցում ընդհանրացված ժամանակահատվածի։

«Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արշավի լուսաբանումը տարբեր լրատվամիջոցներում պարունակում է բազմաթիվ մեղադրողական ակնարկներ, մինչդեռ մնացած ութ թեկնածուների լուսաբանումը իրականացվում է դրական կամ չեզոք», - ասվում է զեկույցում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է 18 պաշտոնական բողոք։

«Փետրվարի 1-ին Սահմանադրական դատարան ներկայացված թեկնածու Արման Մելիքյանի բողոքը մերժվել է, իսկ փետրվարի 8-ին Սահմանադրական դատարանը քննել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ լրատվամիջոցների կողմից նրա գործունեության կանխակալ լուսաբանումը խոչընդոտներ է առաջացրել, ինչն անհնար է դարձնում նախագահական ընտրությունների գործընթացին նրա հետագա մասնակցությունը», - նշվում է զեկույցում։

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կազմում են 40 կարճաժամկետ և 260 երկարաժամկետ դիտորդներ։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գրանցել է նախագահի ինը թեկնածուի։

Նախագահական պայքարում մրցում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: