483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ՄԱԿ-ի հանձնաժողովը Հայաստանի և Բելառուսի հետ համատեղ հետաքննում է ավիավթարը
11:05
15 Փետրվարի 2008

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) հանձնաժողովը, Հայաստանի և Բելառուսի ավիացիոն իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև Կանադայի (որպես ինքնաթիռը արտադրող պետության) ներկայացուցիչների մասնակցությամբ հետաքննություն է անցկացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարը։ Այս մասին տեղեկացվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։

 2008 թ.-ի փետրվարի 14-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 04։18-ի սահմաններին վթարի է ենթարկվել Bombardier (Կանադա) ընկերության արտադրության CRJ-100LR (CL-600-2B19) տիպի ինքնաթիռը, որը շահագործում էր «Բելավիա» ավիաընկերությունը։ «Թռիչքուղուց պոկվելուց անմիջապես հետո ինքնաթիռը սկսել է թեքվել դեպի ձախ, այնուհետև 1800-ով թեքվել է երկայնական առանցքով, բախվել է գետնին, կիսվել է երկու մասի և բռնկվել», - ասվում է ՄԱԿ-ի տեղեկատվության մեջ։

 CRJ -100 տիպի ինքնաթիռում կար 18 ուղևոր (Հայաստանի , Բելառուսի, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիներ) և անձնակազմի երեք անդամներ՝ Բելառուսի քաղաքացիներ։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝ ավիավթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել 11 մարդ, սակայն արդեն մի քանի ժամ անց հիվանդանոցում մնացել է ընդամենը վեց ուղևոր։ Տուժածների վիճակը գնահատվում է բավարար, հիմնականում տուժածները ստացել են թեթև վնասվածքներ, կոտրվածքներ, գլխուղեղի ցնցում։

Վթարի ենթարկված CRJ -100 տիպի ինքնաթիռը արտադրվել է 1999 թ.-ին Կանադայում և նախատեսված է 48 ուղևորի համար։ Ինքնաթիռի սեփականատերն է գերմանական մի ընկերություն, գրանցված է այն Բուլղարիայում, իսկ լիզինգային սկզբունքներով այն շահագործում է Բելառուսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։