481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ուենցավ «Մարդու ինտերակտիվ իրավունքները» մրցույթի եզրափակիչը
18:29
14 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում տեղի ուենցավ «Մարդու ինտերակտիվ իրավունքները» մրցույթի եզրափակիչը, որը համատեղ կազմակերպել էին «Երիտասարդական նվաճումներ», «Իրավական ուղեցույց» և «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպությունները՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։

«Խաղն իրենից ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական գործընթացի նմանակումը, որը հնարավորինս մոտեցված է իրականությանը»,- լրագրողներին ասաց «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ն ներկայացուցիչ, «Մարդու ինտերակտիվ իրավունքները» ծրագրի ղեկավար Սոնա Մանուչարյանը։

Նա տեղեկացրեց, որ եզրափակիչ են մտել Երևանի պետական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմերը։

Դատական գործը, որը տրամադրվելու է խաղի մասնակիցներին, հիմնված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 6 (Արդար դատավարության իրավունք) և 13 (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների վրա։ Կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին՝ Եվրախորհրդի կողմից։

Մանուչարյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների դերում հանդես կգան ՀՀ արդարադատության փոխնախարարի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը, Հայաստանի կենտրոնական բանկի և «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նելլի Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, փաստաբան Նազելի Վարդանյանը։

Իր հերթին դատական կոլեգիայի անդամ Արման Ալոյանը նշեց, որ այս մրցույթը հիմնականում ուսուցողական նպատակ է հետապնդում և որևէ մրցանակ չի նախատեսում՝ բացառապես խրախուսական մրցանակներ։

«Այս ծրագրին մասնակցող ուսանողները իրավունքի ոլորտում գործնական գիտելիքներ են ձեռքբերում, բացի այդ, մրցույթը մասնակիցների մոտ զարգացնում է փաստաբանական ունակություններ»,- ասաց նա։

Ալոյանի կարծիքով, կարևոր է, որ խաղին մասնակցող բոլոր ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը «ծրագրի արդյունավետության գրավականն է»։

Նա նշեց, որ դատական վճիռ կայացնելիս  դատավորները հիմնականում առաջնորդվելու են այն չափորոշիչներով, թե մասնակիցները որքանով են քաջատեղյակ մարդու իրավունքների մասին օրենդրությանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմներին և ինչպիսի փաստաբանական ունակություններ ունեն։

«Այս ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, և ուզում եմ հույս հայտնել, որ այն բարի ավանդույթ կդառնա»,- ասաց նա։

Խաղի նախնական փուլը, քառորդ և կիսաեզրափակիչները տեղի ուենցան Երևանում փետրվարի 7-8։ Ծրագրի ընդհանուր ֆոնդը կազմում է 96 հազար եվրո։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 80 ուսանող։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: